Մեր մասին

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպություն   

                             

 

     2001թ. հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի թիվ 119 որոշումով գրանցվեց ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հասարակական կազմակերպության կանոնադրությունը /այսուհետ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ/:

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-Ը ոչ պետական, ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է ստեղծագործ մտավորականության կողմից մտավոր գործունեության ոլորտում նրանց իրավունքների իրացման և պահպանության նպատակով: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը գործում է կամավոր և հավասար իրավունքով անդամակցության հիման վրա, իրականացնում է իր գործունեությունը` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետութան տարածքում ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ օրենքի /63-64 հոդվածներ/, ՀՀ կառավարության որոշումների, միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների և իր կանոնադրության դրույթներով:

 

Հիմնական խնդիրներն են`

 

- հեղինակների /նրանց իրավահաջորդների/ գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումն այն դեպքերում, երբ դրանց գործնական իրականացումն անհատապես դժվար է, օրինակ` ստեղծագործությունների հրապարակային կատարումը, ներառյալ ռադիո-հեռուստատեսությամբ հաղորդումը, մեխանիկական ձայնագրության միջոցով վերարտադրությունը, վերատպությունը և այլն,

- հեղինակների /նրանց իրավահաջորդների/ օրինական շահերի ներկայացումը դատարանում, պետական և ոչ պետական ու հասարակական մարմիններում, կազմակերպություններում` նրանց կողմից տրված լիազորությունների շրջանակում,

- ստեղծագործություններն օգտագործող կազմակերպությունների հետ լիցենզային պայմանագրերի կնքումը, կողմերի հետ համաձայնեցնելով օգտագործման և վարձատրության պայմաններն օրենքով սահմանված կարգով:

 

Հիմնական գործառույթներն են`

 

- լիցենզային պայմանագրերով նախատեսված հեղինակային վարձատրության օրենքով սահմանված կարգով հավաքում, բաշխում և հեղինակներին վճարում,

- հեղինակների և նրանց օգտագործվող ստեղծագործությունների հաշվառում և գրանցում,

- իր անդամների ստեղծագործություններն օգտագործելու վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ  բանակցությունների վարում և համաձայնագրերի կնքում,

- հեղինակների և նրանց ստեղծագործությունների տվյալների բանկի ստեղծում:

 

Անդամներ կարող են լինել

 

- հեղինակները /նրանց իրավահաջորդները/, ովքեր համաձայն են կազմակերպությանը փոխանցել իրենց գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարման գործառույթը,

-  օտարերկրյա հեղինակները, նրանց իրավահաջորդները:

Անդամակցությունը հաստատվում է հեղինակի և կազմակերպության միջև գրավոր կնքված համապատասխան պայմանագրով:

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ն  ունի հետևյալ կառուցվածքը.

- հեղինակային խորհուրդ` հեղինակային խորհուրդն ընդգրկում է գրականության, գիտության և արվեստի ոլորտի ակնառու գործիչների,

- տեսուչների և արտաքին կապերի բաժին` ապահովում է հայ և օտարերկրյա հեղինակների իրավունքի իրավական պաշտպանություն, տալիս է  լիցենզիա օգտագործող կազմակերպություններին, կնքում համագործակցության պայմանագրեր օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ,

- փաստաթղթերի և հոնորարի բաշխման բաժին` վարում է ստեղծագործություններն օգտագործող կազմակերպությունների հաշվառումը, իրավատերերի և ստեղծագործություների գրանցումը, ինչպես նաև ստեղծագործությունների օգտագործման բոլոր ձևերի համար նրանց հասանելիք հոնորարի հաշվարկումն ու բաշխումը ,

- հաշվապահական բաժին` ապահովում է հեղինակներին /իրավահաջորդներին/ հասանելիք հոնորարի վճարում և   կազմակերպության հիմնական գործունեության պլանավորումն ու ֆինանսավորումը:

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ն անդամակցում է Հեղինակների և Կոմպոզիտորների Ընկերությունների Միջազգային  CISAC Կոնֆեդերացիային  2001թ. դեկտեմբերից, որը համագործակցում է 110 երկրի 215 կազմակերպությունների հետ: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը հանդիսանում է CISAC Կոնֆեդերացիայի լիարժեք անդամ:

Ներկայումս ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը համագործակցության պայմանագրեր է ունի  45 արտասահմանյան  և ԱՊՀ   երկրների նմանատիպ կազմակերպությունների հետ, ստեղծագործությունների օգտագործման վճարող կազմակերպությունների /թատերա-համերգային, հեռարձակող, ռեստորաններ և ձայնագրման ստուդիաներ/ 470 լիցենզային պայմանագիր և գույքային իրավունքների կառավարման պայմանագիր` շուրջ  1505  հեղինակի հետ:

 


Մեր Հոբելյարները

  • Ռուբեն Բաբայան 60

    Ռուբեն Բաբայան 60
  • Թովմաս Պողոսյան 70

    Թովմաս Պողոսյան 70
  • Երվանդ Ղազանչյան 80

    Երվանդ Ղազանչյան 80
  • Ալբերտ Մկրտչյան 80

    Ալբերտ Մկրտչյան 80
  • Ռուդոլֆ Խառատյան 70

    Ռուդոլֆ Խառատյան 70
  • Ռիտա Սարգսյան 55

    Ռիտա Սարգսյան 55
  • Վարդան Գրիգորյան 55

    Վարդան Գրիգորյան 55
  • Արսեն Սաֆարյան 40

    Արսեն Սաֆարյան 40
  • Գարի Քյոսայան 70

    Գարի Քյոսայան 70
  • Ֆորշ 50

    Ֆորշ 50
  • Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45

    Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45
  • Արամ Սաթյան 70

    Արամ Սաթյան 70
  • Թաթա 55

    Թաթա 55
  • Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50

    Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50
  • Գուժ Մանուկյան 80

    Գուժ Մանուկյան 80
  • Էդուարդ Միլիտոնյան 65

    Էդուարդ Միլիտոնյան 65
  • Լեյլի Համբարձումյան 50

    Լեյլի Համբարձումյան 50
  • Շամիր Շախիրյան 55

    Շամիր Շախիրյան 55
  • Երվանդ Երզնկյան 70

    Երվանդ Երզնկյան 70
  • Կարինե Խոդիկյան 60

    Կարինե Խոդիկյան 60
  • Յուրի Սահակյան 80

    Յուրի Սահակյան 80