CISAC կազմակերպության Եվրոպական կոմիտեի հավաքը

Ապր 15, 2016

2016թ-ի ապրիլի 6-7-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ Հեղինակների և Կոմպոզիտորների Ընկերությունների Միջազգային  CISAC Կոնֆեդերացիային Եվրոպական կոմիտեի հավաքը: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունը ներկայացրել է գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: CISAC կազմակերպության գլխավոր տնօրենը ներկայացրել է մասնագիտական կանոնները, որոնք ժամանակին համընթաց պարբերաբար փոփոխության են ենթարկվում: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունը, ինչպես նաև բոլոր անդամ կազմակերպությունները աշխատում են համաձայն մասնագիտական կանոնների: