Սեմինար-քննարկում Marriott Armenia հյուրանոցում

Մայ 13, 2016

2016թ-ի մայիսի 11-ին և 12-ին Marriott Armenia հյուրանոցում տեղի ունեցավ սեմինար-քննարկում: Սեմինար-քննարկումը կազմակերպել էին ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի (US Department of Commerce) կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրը (CLDP) և ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունը։ Սեմինարը նվիրված էր հեղինակների գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարմանը, որի նպատակն էր մասնակիցներին առավել հանգամանորեն ծանոթացնել այս ոլորտի նրբություններին և կարևորությանը` ինչպես հեղինակների, այնպես էլ հասարակության և երկրի զարգացման տեսանկյունից։ Սեմինարը վարում էին հեղինակային իրավունքի ոլորտի լավագույն միջազգային մասնագետները` տիկին Կլաուդիա Ֆրանցիսկա Ֆոդորն /Artisjus, Հունգարիա/,  տիկին Լաուրենս Բոնին /SACEM,  Ֆրանսիա/ և տիկին Սուսաննա Ներսիսյանը /ՀԱՅՀԵՂԻՆԱԿ, Հայաստան/։ Բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ դեսպանատան փոխդեսպանը Քլարք Փրայսը, CLDP միջազգային ծրագրերի մասնագետ Անուշ Ավետիսյանը, Մտավոր գործակալության պետ Արմեն Ազիզյանը: Ընթերցվեց նաև Հայաստանի մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի ուղերցը:                                

Սեմինարի ընթացքում քննարկվեցին տվյալ ոլորտին վերաբերող բազմաթիվ թեմաներ, այդ թվում գույքային իրավունքների կառավարման համակարգի, Հայաստանի և արտերկրյա օրենսդրության և փորձի, հեղինակների և վերջիններիս ստեղծագործությունների օգտագործմանն առնչվող իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հարցեր։

Ելույթ ունեցան նաև ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սասուն Պասկևիչյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության իրավաբան Սարգիս Կնյազյանը: Ելույթ ունեցողները բազմիցս նշեցին, որ հաճախ խախտվում են հեղինակների իրավունքները ՀՀ տարածքում և փորձեցին լուծումներ գտնել այդ խնդրի վերացման համար: Սեմինար-քննարկմանը ներկա էին նաև կոմպոզիտոր և նկարիչ Մարտին Ահարոնյանը, իրավաբաններ, ոստիկանության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, հեռուստատեսության ներկայացուցիչներ:

http://armenian.armenia.usembassy.gov/news051116.html