Բոլոր օգտագործողներին

Մայ 6, 2017

Հիմա գրեթե չկա այդպիսի մի ռեստորան, սրճարան, բար և այլ ժամանցի վայր, որտեղ չհնչի երաժշտություն: Երաժշտության առկայությունը ստեղծում է ավելի հաճելի և մտերմիկ մթնոլորտ, ինչն էլ ապահովում է հաճելի ժամանց և տրամադրություն: Ռեստորաններում և ցանկացած ժամանցի վայրերում հնչում է կամ կենդանի երաժշտություն, կամ օգտագործվում է տարբեր ռադիոալիքների երաժշտություն: Ցանկացած դեպքում օգտագործողը իր տարածքում երաժշտություն հնչեցնելուց առաջ պետք է թույլտվություն ունենա հեղինակներից, որոնց գույքային իրավունքները Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացնում է ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությունը: Հետևաբար օգտագործողը հնչեցված երաժշտության համար կնքելով լիցենզային պայմանագիր ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության հետ կառավարության 506-Ն որոշման համաձայն վճարելով հոնորար զերծ է մնում խախտումներից: Վճարվելիք գումարի չափը կախված է ժամանցի վայրի տեսակից /ռեստորան, սրճարան, բար, ակումբ, գիշերային ակումբ.../ և տարածքի մեծությունից: Կենդանի կատարման դեպքում դեր է խաղում վաճառված տոմսերի արժեքը /5%/: