Միջազգային կոնֆերանս

Հոկ 31, 2017

Հոկտեմբերի 26-27-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել միջազգային կոնֆերանս, «Հեղինակային և հարակից իրավունքները, կոլեկտիվ կառավարման խնդիրները» թեմայով:  Կոնֆերանսի կազմակերպիչն էր «Ամանաթ» Հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության ոչ առևտրային կազմակերպությունը և «Բրատուս, Սագադիև, Դեմեուբաև և ընկերներ» իրավաբանական կազմակերպությունը: Կոնֆերանսին հրավիրված էր նաև «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Առաջին կոնֆերանսի թեմաներն էին.

-կոլեկտիվ կառավարման պայմանագրերը,

-կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների միջև համագործակցությունը,

-բացառիկ իրավունքների օբյեկտների օգտագործման վարձատրության հաշվարկը,

-ընդլայնված ներկայացուցչություն` ընդհանուր դրույթներն ու բացառությունները,

-հեղինակային և հարակից իրավունքների այլ խնդիրներ:

Տիկին Ներսիսյանը իր ելույթով ներկայացրել է ոլորտի առկա խնդիրները և հնարավոր լուծումները: