Հեղինակներին

1.Պայմանագրի կնքում

2.Ստեղծագործության գրանցում

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԿՆՔՈՒՄ

Եթե դուք ստեղծագործությունների հեղինակ եք և ուզում եք կնքել պայմանագիր գույքային կառավարումը  իրականացնող  ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության հետ , ապա անրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1.Անձնագիր, սոցքարտ

2.Ստեղծագործությունները  ցանկացած  կրիչի  վրա  /եթե երգ է, ապա նոտաները կամ ձայնասկավառակը, երգի բառերը գրված կամ տպված/                        

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԳՐԱՆՑՈՒՄ

Ստեղծագործության  գրանցումը  անրաժեշտ է կատարել, որպեսզի հեղինակը ժամանակին  ստանա  իր  հասանելիք  հեղինակային  վարձատրությունը:

Ստեղծագործության գրանցումը չի հաստատում  հեղինակությունը:

Գրանցումը կատարվում  է  հեղինակի  դիմումի  համաձայն  որտեղ նշվում  է հեղինակի անունը ,  ստեղծագործության   անվանումը,  համահեղինակի անունը  /եթե  կա/ և կատարողի  անունը  եթե  երգ է:

Կից  ներկայացվում  է  հեղինակի  անձնագիրը,  սոցքարտը և նյութը ցանկացած  կրիչի  վրա: Նյութի վրա  նշվում  է  հեղինակի  անունը, ազգանունը,  գրանցման  ամսաթիվը  և  ստորագրությունը:


 


 


Պայմանագիր

 

------   ------------------   20    թ.                                                                               ք.Երևան

 

Պայմանագրի  կողմերը

 

   1.Սույն պայմանագիրը կնքվում է ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպության  /Կազմակերպություն/, որը գործում է ըստ Կանոնադրության /28.11.2003թ. վերագրանցման վկայական թիվ 03Ա 062963/  և

  

-----------------------------------------------------------------------------------------------------------------       /Հեղինակի / միջև:

 

Սույն պայմանագրի կնքմամբ Հեղինակը կամավոր հիմունքներով անդամակցում է ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հասարակական կազմակերպությանը:

 

Պայմանագրի առարկան

 

    2. Տեքստով և առանց  տեքստի  երաժշտական  ստեղծագործությունների, գրական, դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, բեմական և պարարվեստի դրամատիկական ստեղծագործություններն ուղեկցող երաժշտական  ստեղծագործությունների համար գույքային  իրավունքների կոլեկտիվ կառավարում:

 

Պայմանագրի կողմերի իրավունքները և պարտականությունները

 

     3. Հեղինակը հանձնարարում է Կազմակերպությանը իրականացնել իր գույքային իրավունքների կառավարում վերոնշյալ ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնա-տեսագրության և այլ միջոցներով վերարտադրության դեպքում /Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդ.63,64/:

   4. Սույն Պայմանագրի առարկա հանդիսացող գույքային իրավունքների կառավարումն ապահովելու համար Հեղինակը բացառիկ իրավունք է տալիս Կազմակերպությանը` թույլատրելու վերոնշյալ ստեղծագործությունների օգտագործումն ու հավաքելու ֆիզիկական և իրավաբանական անձանցից /Վճարողներ/ իրեն հասանելիք հեղինակային վարձատրությունը ստեղծագործությունների`

 

 

1. հրապարակային կատարումների ------------------------------ /ստորագրություն/

 

 

 

2. հեռարձակման                       -----------------------------/ստորագրություն/

 

 

 

3. ձայնա-տեսագրության և այլ միջոցներով վերարտադրության    --------------------------------/ստորագրություն/

 

 

 

4. Հեղինակը հանձնարարում է Կազմակերպությանը սույն Պայմանագրի 4-րդ կետով նախատեսված իրավունքները կառավարել`

 

Ա/       Հայաստանի Հանրապետության  տարածքում                              --------------------

                                                                                                           /ստորագրություն/

 

Բ/      Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` արտերկրում: ------------------

                                                                                                          /ստորագրություն/

 

Արտերկրում Հեղինակի գույքային իրավունքների կառավարումն ապահովելու նպատակով Կազմակերպությունը հեղինակների շահերի ներկայացման և պաշտպանության  փոխադարձ համագործակցության պայմանագրեր է կնքում  նմանատիպ կազմակերպությունների հետ, ստանում Հեղինակի ստեղծագործությունների օգտագործման համար նրան հասանելիք վարձատրությունը :

6. Վարձատրությունը  ժամանակին հաշվարկման և ճիշտ բաշխման նպատակով Հեղինակը Կազմակերպությունում գրանցում է ստեղծագործությունը: Չգրանցված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների կառավարումն  ապահովվում է գրանցման պահից:

    7.Հեղինակը Կազմակերպությանը  տեղյակ է պահում իր բնակավայրի, անուն-ազգանվան, կեղծանվան, բանկային ռեկվիզիտների և գրանցում կատարված  փոփոխությունների մասին: Տվյալների բացակայությունը Կազմակերպությունում վերջինիս ազատում է վարձատրությունը  ճշտորեն և ժամանակին հավաքելու և Հեղինակին  վճարելու իր պարտավորությունները կատարելուց:

8. Սույն պայմանագրով Հեղինակը երաշխավորում է Կազմակերպությանը

գ       որ նա իրոք հանդիսանում է նշված ստեղծագործության հեղինակը

գ       որ ստեղծագործությունը չի խախտում III- րդ անձանց իրավունքները

գ       որ սույն պայմանագրի  3-րդ կետով Կազմակերպությանը փոխանցված իրավունքները չի զիջի III- րդ անձանց:

9. Ի կատարումն  Հեղինակի  հանձնարարություններիª Կազմակերպությունը  սույն պայմանագրով պարտավորվում է.

գ       հավաքել և Հեղինակին վճարել նրան  հասանելիք վարձատրությունը ստեղծագործության հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնատեսագրությամբ և այլ միջոցներով վերարտադրության, վարձույթի, թվային միջավայրում և օգտագործման այլ ձևերի համար

գ       Հեղինակի կողմից կազմակերպության ռեպերտուարից որևէ ստեղծագործության բացառման դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնել Վճարողին,

գ       ի հայտ բերել Հեղինակի ստեղծագործությունների պոտենցիալ օգտագործողներին   /Վճարողներ/

գ       Հեղինակի անունից պահանջ և հայց ներկայացնելª ստեղծագործության անօրինական  օգտագործման դեպքում հասցված իրական վնասի և բաց թողնված օգուտի կորստյան համար գանձումներ կատարելու վերաբերյալ:

գ       գործող օրենսդրության և իր կանոնադրության համապատասխան իրականացնել ցանկացած իրավաբանական այլ գործողություններª Հեղինակի` սույն պայմանագրով իրեն հանձնարարված իրավունքները պաշտպանելու նպատակով :   

Ֆինանսական պայմաններ

 

10. Վարձատրությունը Հեղինակին վճարվում է Կազմակերպության հաշվին   մուտքագրվելու  օրվանից  մեկից-երեք  ամսյա ժամկետում:

 

11. Վարձատրությունը վճարվում է օրենքով սահմանված կարգով հարկերը պահելուց հետո:   

 

12. Կազմակերպության ծախսերը ծածկելու նպատակով վարձատրությունից կատարվում են պահումներ որպես անդամավճարª

գ       ՀՀ տարածքում ստեղծագործության օգտագործման համար 15 տոկոս:

գ       ՀՀ տարածքում ստեղծագործության օգտագործման համար 15 տոկոս:

գ       ՀՀ տարածքից   դուրս  ըստ փոխհամաձայնության 15 տոկոս:

 

13. Սույն պայմանագրով Կազմակերպությունը Հեղինակին երաշխավորում է իր վարձատրության և կատարված պահումների վերաբերյալ անարգելք տեղեկատվություն ստանալու հնարավորություն:

 

Եզրափակիչ   դրույթներ

14. Սույն պայմանագիրն  ուժի մեջ է մտնում կնքման պահից:

Պայմանագիրը կնքվում է 1 /մեկ/  տարի ժամկետով: Կողմերի առարկությունների բացակայության դեպքում պայմանագրի ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է£

 Հեղինակն իրավունք ունի սույն  պայմանագիրը  լուծարելª այդ մասին նախապես տեղյակ պահելով Կազմակերպությանը գրավոր ոչ պակաս քան վեց ամիս առաջ:

Կազմակերպությունն իրավունք ունի սույն պայմանագիրը լուծարել Հեղինակի կողմից պայմանագրի  խախտման փաստի առկայության դեպքում /կետ 3---7/ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Հեղինակին:

 

15. Սույն պայմանագրի իրացման ընթացքում ծագած հնարավոր վեճերը կողմերի միջև լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքումª դատական կարգով:

 

16. Պայմանագիրը կազմվում է երկու օրինակից: Մեկը տրվում է Հեղինակին /Հեղինակի ցանկության դեպքում /, մյուսը պահվում է Կազմակերպությունում:

 

 

Հեղինակի ԱԱՀ, ------------------------------------------------------------------------------------

 

   Կեղծանունը -----------------------------------------------------

 

Ստեղծագործական  աշխատանքի բնագավառը`

 

/ կոմպոզիտոր, երգահան,  տեքստի   հեղինակ,   դրամատուրգ,    լիբրետոյի

 

հեղինակ,  բեմականացնող,  մշակող, վերադաշնակող,   պարեր բեմադրող,

 

 բանաստեղծ, թարգմանիչ,   բեմադիր ռեժիսոր,   բեմադիր  նկարիչ, 

 

զգեստներ ձևավորող   նկարիչ /.                                                       

 

Հասցե--------------------------------------------------------------------------------------

 

 

հեռ.----------------------   բջջ.  --------------------------

         

 §Հայհեղինակ¦ ՀԿ                                                       Հեղինակ --------------------------

                                                                                                        (ստորագրություն)

  Տնօրեն`  Ս. ՆԵՐՍԻՍՅԱՆ                                                                                                  

 

 

                                                                                         անձնագիր -------------------------------

 

ՀՀ  ք. Երևան, Կորյունի 19ա                              

Հեռ. 374 10  52.94.92, 52-63-93

 

 

 

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ  ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ  ԳԻՏԱԿԱՆ

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ  ՀԱՄԱՐ

Հայաստանի  Գիտությունների  Ազգային   Ակադեմիաի

ՖԻԶԻԿԱ , ԱՍՏՐՈՖԻԶԻԿԱ,  ՄԱԹԵՄԱՏԻԿԱ   ամսագրերում

տպված և արտերկրներում  վերահրատարակված հոդվածների

հեղինակային վարձատրություն  ստանալու  համար անրաժեշտ   է  ներկայացնել`

1.Անձնագիր

2.Սոցքարտ

3.Բանկային  հաշվի  համար



Մեր Հոբելյարները

  • Ռուբեն Բաբայան 60

    Ռուբեն Բաբայան 60
  • Թովմաս Պողոսյան 70

    Թովմաս Պողոսյան 70
  • Երվանդ Ղազանչյան 80

    Երվանդ Ղազանչյան 80
  • Ալբերտ Մկրտչյան 80

    Ալբերտ Մկրտչյան 80
  • Ռուդոլֆ Խառատյան 70

    Ռուդոլֆ Խառատյան 70
  • Ռիտա Սարգսյան 55

    Ռիտա Սարգսյան 55
  • Վարդան Գրիգորյան 55

    Վարդան Գրիգորյան 55
  • Արսեն Սաֆարյան 40

    Արսեն Սաֆարյան 40
  • Գարի Քյոսայան 70

    Գարի Քյոսայան 70
  • Ֆորշ 50

    Ֆորշ 50
  • Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45

    Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45
  • Արամ Սաթյան 70

    Արամ Սաթյան 70
  • Թաթա 55

    Թաթա 55
  • Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50

    Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50
  • Գուժ Մանուկյան 80

    Գուժ Մանուկյան 80
  • Էդուարդ Միլիտոնյան 65

    Էդուարդ Միլիտոնյան 65
  • Լեյլի Համբարձումյան 50

    Լեյլի Համբարձումյան 50
  • Շամիր Շախիրյան 55

    Շամիր Շախիրյան 55
  • Երվանդ Երզնկյան 70

    Երվանդ Երզնկյան 70
  • Կարինե Խոդիկյան 60

    Կարինե Խոդիկյան 60
  • Յուրի Սահակյան 80

    Յուրի Սահակյան 80
  • Ռազմար Սասունցի 65

    Ռազմար Սասունցի 65
  • Գրիգոր Կյոկչյան 30

    Գրիգոր Կյոկչյան 30
  • Դավիթ Հակոբյան 60

    Դավիթ Հակոբյան 60
  • Արմեն Բաբախանյան 50

    Արմեն Բաբախանյան 50
  • Շուշան Պետրոսյան 50

    Շուշան Պետրոսյան 50
  • Մելիք Մավիսակալյան 80

    Մելիք Մավիսակալյան 80
  • Արամե 35

    Արամե 35
  • Վիգեն Ստեփանյան 65

    Վիգեն Ստեփանյան 65