Օգտագործողներ

ՀԱՅՀԵՂԻՆԱԿի համար վճարող կազմակերպություններ են համարվում համերգներ և այլ հրապարակային կատարում իրականացնող կազմակերպությունները, եթեր հեռարձակող կազմակերպությունները, ստեղծագործություններ վերարտադրող, վարձույթով տվող, թվային միջավայրում օգտագործող և այլ ձևերով օգտագործող կազմակերպությունները:

 

Ավելի մանրամասն`

 

1.Թատրոններ

2.Համերգասրահներ

3.Կրկես

4.Ռադիոընկերություններ

5.Հեռուստաընկերություններ

6.Մալուխային օպերատորներ

7.Կինոսրահներ

8.Ակումբներ, պարահրապարակներ

9.Գովազդային գործակալություններ

10.Հասարակական վայրեր

11.Վերարտադրող կազմակերպություններ

12.Հյուրանոցներ

13.Ռեստորաններ,սրճարաններ, դիսկոսրահներ

14.Առևտրային կազմակերպություններ

15.Մարզային և պարային համալիրներ

16.Օգտագործողներ թվային միջավայրում /րինգտոն, ռեալտոն,րինգբեկտոն/

17.Վարձույթի օբյեկտներ

18.Այլ օգտագործողներ

 

Նվազագույն դրույքաչափերի մասին Որոշումը հաստատված Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 11 հունվարի 2007թ., վերաբերվում է ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու:



 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

լիցենզային պայմանագիր կնքելու և հեղինակային վարձատրություն վճարելու վերաբերյալ

 

    Սույնով Ձեզ ծանուցում ենք, որ որպես հասարակական միջոցառումներ (համերգներ)  կազմակերպող, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) համաձայն Դուք պարտավոր եք «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հասարակական կազմակերպության (այսուհետ` ՀԱՅՀԵՂԻՆԱԿ) հետ կնքել լիցենզային պայմանագիր և վճարել ՀՀ Կառավարության 11.01.2007թ.-ի N506-Ն որոշմամբ նախատեսված հեղինակային վարձատրություն:

 

 

 

Իրավական հիմնավորումներ

 

Ձեր ընկերության կողմից կազմակերպված հասարակական միջոցառումների ընթացքում օգտագործվում են երաժշտական ստեղծագործություններ: Նման օգտագործումն Օրենքի 20-րդ հոդվածով սահմանված է որպես հրապարակային կատարում:

 

Նույն Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որևէ երաժշտական ստեղծագործության (երաժշտության և (կամ) խոսքերի) հեղինակը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց թույլատրել կամ արգելել իր ստեղծագործության օգտագործումը, այդ թվում՝ հրապարակային կատարման եղանակով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հեղինակն իրավունք ունի ստեղծագործության օգտագործման դիմաց ստանալ հեղինակային վարձատրություն։

 

Տվյալ դեպքում, Ձեր ընկերության կողմից հասարակական միջոցառումների ընթացքում երաժշտական ստեղծագործությունների օգտագործումը հանդիսանում է հրապարակային կատարում (տես` Օրենքի 20-րդ հոդվածը): Հետևաբար Օրենքը Ձեզ պարտավորեցնում է հեղինակներից ունենալ երաժշտական ստեղծագործություններն օգտագործելու թույլտվություն (տես` Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս) և վերջիններիս վճարել հեղինակային վարձատրություն (տես` Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս) այդ ստեղծագործություններն օգտագործելու համար: 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր կամ որևէ այլ ընկերության համար անհնար կլիներ գտնել և ստանալ թույլտվություններ բոլոր այն հայ կամ օտարերկրյա հեղինակներից, որոնց երաժշտական ստեղծագործությունները հրապարակայնորեն կատարվում են տարբեր համերգների շրջանակներում, ինչպես բոլոր այլ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործում է մի կառույց, որը հեղինակների անունից թույլատրում է օգտագործել վերջիններիս ստեղծագործությունները և օգտագործողներից հավաքում ու հեղինակներին է փոխանցում հեղինակային վարձատրությունը:

 

Վերոնշյալ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է Օրենքի 63-րդ հոդվածի հիման վրա 2001 թվականին մի շարք հայ հեղինակների կողմից ստեղծված «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանում հանդիսանում է Օրենքով նախատեսված միակ կազմակերպությունը, որն իրավասու է հավաքել և հեղինակներին փոխանցել հավաքված հեղինակային վարձատրությունը Հայաստանում գործող բոլոր օգտագործողներից (ռադիոներ, հեռուստաընկերություններ, ռեստորաններ, սրճարաններ և այլ նմանատիպ հաստատություններ, որտեղ հնչում է որևէ երգ կամ երաժշտություն)` անկախ երգերի խոսքերի կամ երաժշտության հեղինակի ազգությունից, քաղաքացիությունից, գործունեության (բնակության) վայրից և անկախ կրիչից (լազերային սկավառակ, CD, DVD և այլն) կամ սարքավորումից (CD նվագարկիչ, համակարգիչ, ռադիո և այլն), որտեղից կամ որի միջոցով հնչում է ստեղծագործությունը (տես` 29.07.2013թ. Մտավոր սեփականության գործակալության կողմից տրված գրությունը):

 

Թատերականացված, էստրադային, ամանորյա հանդեսների, պարահանդեսների, վարիետե ծրագրերի և այլ համերգների համար ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված լիցենզիայի (թույլտվության) արժեքը (հեղինակային վարձատրության չափը) կազմում է մուտքի գումարի (հասույթի)   5 տոկոսը (ամբողջ ծրագրի համար): Լիցենզային պայամանգրի ստորագրումը Ձեր ընկերությանը ոչ միայն զերծ կպահի հեղինակների իրավունքները խախտելուց, այլ նաև կպաշտպանի որևէ առանձին հեղինակի հնարավոր ապագա պահանջներից:

 

ՀԱՅՀԵՂԻՆԱԿը 40-ից ավել նույնատիպ օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր և ստացել է իրավունք Հայաստանում ներկայացնելու վերջիններիս՝ մի քանի միլիոն հեղինակների շահերը: Մասնավորապես, ՀԱՅՀԵՂԻՆԱԿը իրավունք է ստացել երրորդ անձանց թույլատրել օգտագործել օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունները, հավաքել հեղինակային վարձատրությունը (հոնորարները) և փոխանցել այն օտարերկրյա կազմակերպություններին, որոնք ներկայացնում են տվյալ օտարերկրյա հեղինակների շահերը: Նույնկերպ, օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանից դուրս հավաքում են հայ հեղինակների հեղինակային վարձատրությունները, փոխանցում ՀԱՅՀԵՂԻՆԱԿին, իսկ վերջինս դրանք փոխանցում է իր անդամ-հեղինակներին: Սա աշխարհում միակ գործող միջոցն է տարբեր երկրների հեղինակների շահերը փոխադարձության սկզբունքով ներկայացնելու համար:

 

Եթե Դուք առաջին անգամ եք լսում ՀԱՅՀԵՂԻՆԱԿի և (կամ) վերոգրյալի մասին, ապա մենք սիրով պատրաստ ենք հանդիպել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի հետ և պարզաբանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը:

 

Խնդրում ենք նաև ի նկատի ունենալ, որ մինչև համերգի կազմակերպումը լիցենզային պայմանագիր չկնքելու և օրենքով նախատեսված թույլտվություն ՀԱՅՀԵՂԻՆԱԿից ձեռք չբերելու դեպքում, ՀԱՅՀԵՂԻՆԱԿը ստիպված կլինի դիմել իրավապահ մարմիններին և (կամ) հայց ներկայացնել դատարան համերգի կազմակերպչի դեմ և պահանջել հասցված բոլոր վնասների (այդ թվում դատական և փաստաբանական ծախսերի) հատուցում:

 

Այս նամակի բովանդակության և (կամ) ՀԱՅՀԵՂԻՆԱԿի գործունեության վերաբերյալ որևէ հարցերի դեպքում կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպություն:

 

Կանխավ շնորհակալություն Ձեր համագործակցության համար:

 

 

 

Հարգանքով,                 

 

Սուսաննա Ներսիսյան

 

Գլխավոր տնօրեն






Մեր Հոբելյարները

  • Ռուբեն Բաբայան 60

    Ռուբեն Բաբայան 60
  • Թովմաս Պողոսյան 70

    Թովմաս Պողոսյան 70
  • Երվանդ Ղազանչյան 80

    Երվանդ Ղազանչյան 80
  • Ալբերտ Մկրտչյան 80

    Ալբերտ Մկրտչյան 80
  • Ռուդոլֆ Խառատյան 70

    Ռուդոլֆ Խառատյան 70
  • Ռիտա Սարգսյան 55

    Ռիտա Սարգսյան 55
  • Վարդան Գրիգորյան 55

    Վարդան Գրիգորյան 55
  • Արսեն Սաֆարյան 40

    Արսեն Սաֆարյան 40
  • Գարի Քյոսայան 70

    Գարի Քյոսայան 70
  • Ֆորշ 50

    Ֆորշ 50
  • Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45

    Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45
  • Արամ Սաթյան 70

    Արամ Սաթյան 70
  • Թաթա 55

    Թաթա 55
  • Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50

    Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50
  • Գուժ Մանուկյան 80

    Գուժ Մանուկյան 80
  • Էդուարդ Միլիտոնյան 65

    Էդուարդ Միլիտոնյան 65
  • Լեյլի Համբարձումյան 50

    Լեյլի Համբարձումյան 50
  • Շամիր Շախիրյան 55

    Շամիր Շախիրյան 55
  • Երվանդ Երզնկյան 70

    Երվանդ Երզնկյան 70
  • Կարինե Խոդիկյան 60

    Կարինե Խոդիկյան 60
  • Յուրի Սահակյան 80

    Յուրի Սահակյան 80
  • Ռազմար Սասունցի 65

    Ռազմար Սասունցի 65
  • Գրիգոր Կյոկչյան 30

    Գրիգոր Կյոկչյան 30
  • Դավիթ Հակոբյան 60

    Դավիթ Հակոբյան 60
  • Արմեն Բաբախանյան 50

    Արմեն Բաբախանյան 50
  • Շուշան Պետրոսյան 50

    Շուշան Պետրոսյան 50
  • Մելիք Մավիսակալյան 80

    Մելիք Մավիսակալյան 80
  • Արամե 35

    Արամե 35
  • Վիգեն Ստեփանյան 65

    Վիգեն Ստեփանյան 65