Թույլտվության պայմանագրեր

 ԼԻՑԵՆԶԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  No 

 

Հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարման վերաբերյալ

/համերգ, թատրոն, թատերականացված, էստրադային ներկայացումներ, շոուներ,

շնորհանդեսներ, սպորտային և այլ միջոցառումներ կազմակերպողների համար/

 

 

    Հեղինակային և հարակից  իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությունը /հետագայում` Կազմակերպություն/,  հիմնվելով 2006թ. հունիսի 15-ին ընդունված ՀՀ օրենքին, ՀՀ Կառավարության հեղինակային վարձատրության դրույքաչափերի մասին 11.01.2007թ. թիվ 506-Ն  որոշմանը և 2003թ. նոյեմբերի 11-ին ՀՀ Պետական Ռեգիստրի Կենտրոնական մարմնի կողմից վերագրանցված իր Կանոնադրությանը /վկայական թիվ 03Ա 062963/, ի դեմս Գլխավոր Տնօրեն Ս.Ներսիսյանի, մի կողմից և   

                        /հետագայում` Օգտագործող/, որն իրականացնում է իր գործունեությունը

 իր ___________________________________________համաձայն

     /կանոնադրություն, վկայականի Nօ, երբ է գրանցված/

ի դեմս   Գլխավոր  Տնօրեն՝                                                                           , մյուս կողմից, այսուհետ կողմեր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ,

 

 

-Կազմակերպությունը` ստանձնելով հեղինակների և նրանց իրավահաջորդների, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների և նրանց իրավահաջորդների շահերը ներկայացնող և նրանց գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների լիազորությունները, սույն Պայմանագրով բոլոր հեղինակների և նրանց իրավահաջորդների անունից Օգտագործողին Թույլտվություն է տալիս իրականացնելու  հեղինակների հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարում  /ՙՀեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին՚ ՀՀ օրենք, հ. 13, ը/, հոդ. 63, 64/,

-Օգտագործողը լինելով միջոցառման կազմակերպողը կամ կատարողների գործակալը,  իր գործունեությունն իրականացնելու նպատակով սույն Պայմանագրով ստանում է Կազմակերպության ռեպերտուարում ընդգրկված հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարման համար  Թույլտվություն,

-սույն Պայմանագիրը չի տարածվում կատարողների և հնչյունագիր արտադրողների իրավունքների պահպանության վրա:

 

 

կնքեցին սույն Պայմանագիրը  հետևյալի մասին.

 

                         

 

 

 

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1.1. ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ – հեղինակի համաձայնությամբ իրականացված   գործողություն, որն առաջին անգամ ստեղծագործությունը մատչելի է դարձնում հանրությանը այն հրապարակելու, հրապարակայնորեն կատարելու, հրապարակայնորեն ցուցադրելու, եթեր  հեռարձակելու կամ այլ միջոցներով:

 

1.2. ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՒՄ  -  դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների, ինչպես նաև դրամատիկական երկն ուղեկցելու համար հատուկ գրված երաժշտական ստեղծագործությունների հրապարակային կատարում:

 

1.3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵՊԵՐՏՈՒԱՐ - հեղինակային իրավունքը պահպանվող գրական, դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, տեքստով կամ առանց տեքստի երաժշտական, պարարվեստի, բեմանկարչության ցանկացած հրապարակված ստեղծագործություն:

 

1.4. ՕԳՏԱԳՈՐԾՈՂ - համերգներ, թատերականացված կամ  էստրադային ներկայացումներ,  շոուներ, շնորհանդեսներ, սպորտային և այլ միջոցառումներ 

 կազմակերպող անձ  կամ կատարողի /կատարողների խմբի/ գործակալ:  

 

 

                     

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. Կազմակերպությունը սույն Պայմանագրով որոշված պայմաններով Օգտագործողին ոչ բացառիկ թույլտվություն է տալիս`  իրականացնելու Հայաստանի  

Հանրապետության տարածքում Կազմակերպության ռեպերտուարում ընդգրկված հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարում:

 

2.2. Օգտագործողը պարտավորվում է օգտագործել միայն այն ստեղծագործությունները, որոնք նույնացված են անվանումով, հեղինակի անուն-ազգանվամբ:

  

2.3. Օգտագործողն իրավասու չէ առանց հեղինակից ստացված թույլտվության փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ստեղծված ստեղծագործություններում, ինչպես նաև օգտագործել դրանք կրճատված տեսքով:

   

2.4. Օգտագործողն իրավունք չունի  երրորդ կողմին զիջել հրապարակային կատարման համար սույն Պայմանագրով ստացված թույլտվությունը, առանց այդ  մասին  Կազմակերպության գրավոր համաձայնության:

 

2.5. Սույն թույլտվությունը  չի տարածվում ստեղծագործությունների օգտագործման այն ձևերի վրա, որոնք որոշված չեն սույն Պայմանագրով:

 

 

 

3.  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ,

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

3.1. Սույն  Պայմանագրով, Օգտագործող կազմակերպությունը   կազմակերպությանն է փոխանցում գումար (հեղինակային վարձատրություն) Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 11 Հունվարի 2007թ.  N 506-Ն  Որոշման: 

       

3.2. Oգտագործողոը պարտավորվում է Կազմակերպությանը տրամադրել իր եկամուտների վերաբերյալ տեղեկություններ և հեղինակային վարձատրության վճարման ենթակա գումարի հաշվարկը ըստ  ներկայացված ձևերի` միջոցառման ավարտից  5 օրից  ոչ ուշ /հոդ.63, կետ 6/:


3.3. Հեղինակային վարձատրության վճարման համար սույն Պայմանագրի 3.2 կետով նախատեսված ժամկետների խախտման դեպքում Oգտագործողը Կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով:  

 

 

                                

4. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

4.1. Կազմակերպությունը երաշխավորում է կարգավորել հեղինակների և նրանց իրավահաջորդների` Օգտագործողին ներկայացված բոլոր հնարավոր գույքային պահանջները` նրանց ստեղծագործությունների սույն Պայմանագրով որոշված հրապարակային կատարման հետ:

 

4.2. Օգտագործողը երաշխավորում է, որ հեղինակների և նրանց իրավահաջորդների հետ սույն Պայմանագրով նախատեսված բոլոր հաշվարկները կիրականացվեն միայն Կազմակերպության միջոցով:

 

4.3. Հեղինակային  վարձատրության հետ կապված բոլոր տեսակի հարկերն ու պահումները կատարվում են Կազմակերպության կողմից `  ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

                        

 

5.  ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1. Օգտագործողը պարտավորվում է Կազմակերպության ներկայացուցչին տրամադրել սույն Պայմանագրով վճարման ենթակա հեղինակային վարձատրության հաշվարկման և ճշգրտման համար  անհրաժեշտ բոլոր ֆինանսական փաստաթղթերը  /Օրենքի հոդ.63, կետ 6/:


5.2. Օգտագործողը պարտավորվում է իր ցանկացած միջոցառման ժամանակ անվճար տեղ հատկացնել կազմակերպության ներկայացուցչին` ստուգիչ լսումներ անցկացնելու նպատակով:

 

5.3. Կազմակերպությունը պարտավորվում է պահպանել նշված ստուգումների ժամանակ ստացված տեղեկատվության գաղտնիությունը:

 

 

 

6. ՎԵՃԵՐԻ  ԼՈՒԾՈՒՄԸ

                       

6.1. Սույն Պայմանագրի շրջանակներում Օգտագործողի և Կազմակերպության միջև տարաձայնություններն ու վեճերը լուծվում են խաղաղ բանակցությունների միջոցով:

6.2. Չկարգավորված վեճերը լուծվում են դատական կարգով` ըստ պատասխանողի գտնվելու վայրի:

 

 

  

7.  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7.1.   Սույն Պայմանագիրն ուժի մեջ է  մտնում   ՙ     ՚   ____________   20   թ.

 

7.2. Սույն Պայմանագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար երկարացվում է Կողմերի լռելյայն համաձայնությամբ` մինչև Կողմերից մեկի գրավոր տեղեկացումը  պայմանագիրը լուծարելու կամ փոփոխելու մասին, բայց ոչ  ուշ  30 օրից` սկսած պայմանագրի լուծարման ենթակա ժամկետից:

 

7.3. Սույն Պայմանագիրը կարող է լուծարվել Կողմերի համաձայնությամբ: Լուծարման նախաձեռնություն ցուցաբերող  կողմը պետք է լուծարման մասին գրավոր տեղեկացնի մյուս կողմին ոչ ուշ 30 օրից` սկսած պայմանագրի լուծարման ենթակա ժամկետից:

Եթե Օգտագործողը չի կատարում սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կամ ներկայացնում է հեղինակային վարձատրության որոշման  համար անհրաժեշտ ոչ ճիշտ կամ թերի տեղեկություններ, Կազմակերպությունն իրավասու է միակողմ լուծարել սույն պայմանագիրը:

 

7.4. Սույն Պայմանագրի գործողության դադարումից հետո նրա երրորդ կետի դրույթները մնում են ուժի մեջ այնքան  ժամանակ, մինչև    չկատարվեն սույն Պայմանագրից բխող Օգտագործողի վճարման հետ կապված պարտավորությունները:

 

7.5 Պայմանագրի լուծարումը զրկում է Օգտագործողին Կազմակերպության ռեպերտուարում ընդգրկված ստեղծագործությունների հրապարակային կատարման իրավունքից: Սակայն  Օգտագործողն իրավասու է համապատասխան թույլտվության համար կրկին դիմել Կազմակերպությանը:

 

                                       

                                         

8.  ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

8.1. Այն Կողմը, որի մոտ կատարվում են իրավա-կազմակերպչական կարգի փոփոխություններ և կամ որը դադարեցնում է իր գործունեությունը, այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է մյուս  Կողմին:

 

 

8.2. Սույն Պայմանագրում փոփոխություններն ու լրացումները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և գրավոր:

 

 

8.3. Սույն Համաձայնագիրը կազմված է  և  ստորագրված  երկու հավասարազոր օրինակից` մեկական օրինակ Կողմերից  յուրաքանչյուրի համար:

 

 

Կատարված է  ,,    ,,                               2015 թ.

 

 

Կողմերի գտնվելու վայրը և բանկային տվյալները.

 

 Կազմակերպություն՝                    

 

 

 

 ՏՆՕՐԵՆ՝                                   Ս. ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

Հասցե`             Երևան, Կորյունի 19ա

Հեռախոս`        529-492

Հաշիվ`            163038104952, Հայէկոնոմբանկի Մյասնիկյան մասնաճյուղ

ՀՎՀՀ                  0153806

 

Օգտագործող՝     

 

ՏՆՕՐԵՆ՝      

 

Հասցե՝          

Հեռախոս               

Հաշիվ`                   

ՀՎՀՀ



Մեր Հոբելյարները

  • Ռուբեն Բաբայան 60

    Ռուբեն Բաբայան 60
  • Թովմաս Պողոսյան 70

    Թովմաս Պողոսյան 70
  • Երվանդ Ղազանչյան 80

    Երվանդ Ղազանչյան 80
  • Ալբերտ Մկրտչյան 80

    Ալբերտ Մկրտչյան 80
  • Ռուդոլֆ Խառատյան 70

    Ռուդոլֆ Խառատյան 70
  • Ռիտա Սարգսյան 55

    Ռիտա Սարգսյան 55
  • Վարդան Գրիգորյան 55

    Վարդան Գրիգորյան 55
  • Արսեն Սաֆարյան 40

    Արսեն Սաֆարյան 40
  • Գարի Քյոսայան 70

    Գարի Քյոսայան 70
  • Ֆորշ 50

    Ֆորշ 50
  • Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45

    Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45
  • Արամ Սաթյան 70

    Արամ Սաթյան 70
  • Թաթա 55

    Թաթա 55
  • Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50

    Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50
  • Գուժ Մանուկյան 80

    Գուժ Մանուկյան 80
  • Էդուարդ Միլիտոնյան 65

    Էդուարդ Միլիտոնյան 65
  • Լեյլի Համբարձումյան 50

    Լեյլի Համբարձումյան 50
  • Շամիր Շախիրյան 55

    Շամիր Շախիրյան 55
  • Երվանդ Երզնկյան 70

    Երվանդ Երզնկյան 70
  • Կարինե Խոդիկյան 60

    Կարինե Խոդիկյան 60
  • Յուրի Սահակյան 80

    Յուրի Սահակյան 80