«Վավերացնում եմ» Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 8 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2007 թվականի N 506-Ն
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի համաձայն` գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններն օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր կնքելիս պետք է կիրառեն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից ոչ պակաս դրույքաչափեր, եթե օրենքով կամ սույն որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գրականության և արվեստի երկերի օգտագործման որոշ տեսակների համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերի մասին» N 251 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
Ա. Մարգարյան
|
2007 թ. հունվարի 17 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 506-Ն որոշման
|
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
NN ը/կ
|
Ստեղծագործության տեսակը
|
Վարձատրության նվազագույն դրույքաչափը
|
1
|
2
|
3
|
1.
|
Բնագիր դրամատիկական ստեղծագործություններ
ա) արձակ և տիկնիկային պիեսի դեպքում`
- ստեղծագործության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին
բ) չափածո պիեսի դեպքում (երբ բեմից արտասանվող տեքստի առնվազն կեսը շարադրված է բանաստեղծական ձևով)` - ստեղծագործության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին
|
հասույթի (համախառն եկամտի) տոկոսով (տոմսերի վաճառքից ստացված եկամուտը,
իսկ անվճար մուտքի դեպքում` միջոցառման համար հատկացված պայմանագրային գումարը)
|
Բազմարար
11 4 3 1
13 4 3 1
|
մեկ արար
5 2 1.5 0.5
6 2 1.5 0.5
|
2.
|
Թարգմանված դրամատիկական ստեղծագործություններ՝
ա) արձակ պիեսի դեպքում` - պիեսի հեղինակին - թարգմանության հեղինակին - միջակա թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին
բ) չափածո պիեսի դեպքում` - պիեսի հեղինակին - թարգմանության հեղինակին - միջակա թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին
|
4 5 2 4 3 1
5 6 2 4 3 1
|
2 2,5 1 2 1,5 0,5
2,5 3 1 2 1,5 0,5
|
3.
|
Ստեղծագործությունների բեմականացումներ՝ - ստեղծագործության հեղինակին - թարգմանության հեղինակին - բեմականացման հեղինակին - բեմականության թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին
|
2,5 2 6,5
5 4 3 1
|
1,5 1 3
2,5 2 1,5 0,5
|
4.
|
Երաժշտադրամատիկական ստեղծագործություններ՝
ա) օպերայի դեպքում` - երաժշտության հեղինակին - լիբրետոյի հեղինակին - լիբրետոյի թարգմանության հեղինակին - լիբրետոյի միջակա թարգմանության հեղինակին - պարերը բեմադրողին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին
բ) բալետի դեպքում՝ - երաժշտության հեղինակին - լիբրետոյի հեղինակին - պարերը բեմադրողին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին
գ) օպերետի, երաժշտական կոմեդիայի, մյուզիքլի դեպքում՝ - երաժշտության հեղինակին - պիեսի հեղինակին - պիեսի թարգմանության հեղինակին - պիեսի միջակա թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - պարերը բեմադրողին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին
|
10,5
5 1,5 0,5 1 4 3 1
9
4 6 3 1
5,5 5 1,5
1 4 1 3 1
|
5
2,5 0,5 0,3 0,5 2 1,5 0,5
4,5 2 3 1,5 0,5
3
2,5 1
0,5 2 0,5 1,5 0,5
|
5.
|
Դրամատիկական ստեղծագործությունն ուղեկցող երաժշտության հեղինակին
|
1 (յուրաքանչյուր գործողության համար)
|
6.
|
Հասարակական վայրերում ստեղծագործությունների հրապարակային կատարման համար (անվճար մուտքի դեպքում)՝
ա) սրճարաններում, բարերում և այլ հաստատություններում՝ - մինչև 50 քառ. մ մակերեսով 51-100 քառ. մ 101-300 քառ. մ 300 և ավելի քառ. մ
բ) խաղատներում և գիշերային ակումբներում
գ) ռեստորաններում` - մինչև 50 քառ. մ մակերեսով 51-100 քառ. մ 101-300 քառ. մ 300 և ավելի քառ. մ
դ) մարզական և պարային հրապարակներում
ե) սույն կետում նշված օգտագործման համար օգտագործողը վարձատրություն է վճարում նաև իր մոտ կազմակերպվող այլ միջոցառումների ժամանակ երաժշտական ստեղծագործությունների օգտագործման համար` պայմանագրային հիմունքներով ստացած գումարի կամ մուտքի գումարի (ստացած հասույթի)
|
դրամ (տարեկան)
20000
25000 30000 40000
100000
30000 40000 60000
75000
25000
5 տոկոս
|
7.
|
Համերգներ` կազմված՝
ա) սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ կամերային, ժողգործիքների համար գրված ստեղծագործություններից
բ) պարային (խորեոգրաֆիկ) ստեղծագործություններից
գ) վոկալ-պարային համերգ
դ) այլ համերգներ, այդ թվում` թատերականացված, էստրադային, ամանորյա հանդեսներ, պարահանդեսներ, վարիետե ծրագրեր և այլն
|
մուտքի գումարի (հասույթի) տոկոսով
7 (ամբողջ ծրագրի համար)
6 (ամբողջ ծրագրի համար, որից 3-ը` պարերը բեմադրողին)
5 (ամբողջ ծրագրի համար, որից 2-ը` պարերը բեմադրողին)
5 (ամբողջ ծրագրի համար)
|
8.
|
Կրկեսային ծրագրեր՝
ա) մեկ ինքնուրույն բաժին զբաղեցնող և հատուկ կրկեսային մնջախաղի, հրավառության, բալետի, սյուժետային ատրակցիոնի համար գրված երաժշտության համար
բ) կրկեսային ծրագրում մեկ ինքնուրույն բաժին զբաղեցնող մնջախաղի, հրավառության, սյուժետային ատրակցիոնի, բալետի կատարման համար
|
1 (ամբողջ ծրագրի համար)
0,5 (յուրաքանչյուր բաժնի համար` լրացուցիչ) 0,5 (յուրաքանչյուր բաժնի համար` լրացուցիչ)
|
9.
|
Զանգվածային հրապարակներում (3000-ից ավելի տեղ ունեցող փակ և բաց հրապարակները, ինչպես նաև հանդիսատեսների համար տեղերի որոշակի թիվ չունեցող հրապարակները, եթե վաճառվել է 3000-ից ավելի մուտքի տոմս) թատերականացված, էստրադա-յին, կրկեսային ներկայացումների, համերգների համար, ինչպես նաև մարզական մրցումները, մարզիկների ցուցադրական ելույթները, նորաձևությունների ցուցադրումն ուղեկցող
տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների օգտագործման համար
|
ստացված հասույթի 2 տոկոսը
|
10.
|
Հրապարակված երաժշտական ստեղծագործությունները ռադիոհաղորդումներում օգտագործելու համար՝
ա) ընդհանուր հաղորդումներում երաժշտական ստեղծագործությունների մինչև 30 տոկոս ծավալի դեպքում`
բ) 30-60 տոկոսի դեպքում՝
գ) 60 տոկոսից ավելիի դեպքում՝
|
օգտագործողի համախառն եկամտից (տոկոս)
1 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի
25-ապատիկից ոչ պակաս
1,5 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից ոչ պակաս
2 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 75-ապատիկից ոչ պակաս
|
11.
|
Հրապարակված երաժշտական ստեղծագործություն-ները հեռուստահաղորդումներում օգտագործողի համախառն եկամտից (տոկոս)
ա) ընդհանուր հաղորդումներում երաժշտական ստեղծագործությունների մինչև 30 տոկոս ծավալի դեպքում՝
բ) 30-60 տոկոսի դեպքում՝
գ) 60 տոկոսից ավելիի դեպքում՝
|
օգտագործելու համար՝
1 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից ոչ պակաս
1,5 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 150-ապատիկից ոչ պակաս
2 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից ոչ պակաս
|
12.
|
Հրապարակված երաժշտական ստեղծագործությունները մալուխային հեռուստատեսությամբ հաղորդելու և վերահաղորդելու համար
|
5 տոկոս` բաժանորդներից հավաքված գումարներից
|
13.
|
Ստեղծագործությունները ձայնագրության (տեսագրության) միջոցով վերարտադրելու համար
ա) ստեղծագործության ձայնագրության (տեսագրության) եզակի օրինակի (մայր օրինակի) պատրաստման դեպքում`
բ) ստեղծագործության ձայնագրության (տեսագրության) մայր օրինակից վերարտադրելու դեպքում`
|
10 տոկոս` եզակի օրինակի պատրաստման համար ստացված եկամտից
10 տոկոս` յուրաքանչյուր պատրաստված օրինակի բացթողման գնից
|
14.
|
Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակներն առևտրային նպատակով բազմացնելու դեպքում՝
|
8 տոկոս` ստացված եկամտից
|
15.
|
Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակը վարձույթով հանձնելու դեպքում՝
|
8 տոկոս` վարձույթի հասույթից
|
16.
|
Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակը թվային միջավայրում օգտագործելու դեպքում՝
|
10 տոկոս` յուրաքանչյուր բեռնավորման համար ստացված համախառն եկամտից կամ միանվագ գումար, որը որոշված է գույքային իրավունքնե-րը կոլեկտիվհիմունքներով կառավարող կազմակերպության և օգտագործողի միջև կնքվածլիցենզային պայմանագրով
|
17.
|
Դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր`
ա) դեկորատիվ-կիրառական արվեստի գործնական նշանակության երկեր, ինչպես նաև դեկորատիվ և հուշանվերային փոքր ու հասարակ գործածական իրեր, արդուզարդի առարկաներ
բ) դեկորատիվ-կիրառական բնույթի` գործնական նշանակության առարկաներ (պատյան, փաթեթանյութ, գեղարարության (կոսմետիկա) սրվակներ և այլն)
|
բացթողման գնի տոկոսը
5
1,5
|
1. Ներկայացման գործողությունների թիվ համարվում է այն թիվը, որը նշված է հեղինակի կողմից ստեղծագործությունը կոլեկտիվ կառավարող կազմակերպությունում գրանցելիս կամ թատրոնի (օգտագործողի) հետ կնքված պայմանագրում:
2. Թատրոնները, կատարողների (համերգային) կոլեկտիվներն իրենց հյուրախաղերի ծրագիրը գրանցում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունում:
3. Հայաստանի Հանրապետությունում անցկացվող թատերական, համերգային հյուրախաղերի համար սույն դրույքաչափերով սահմանված հեղինակային վարձատրությունը վճարում է հյուրախաղեր կազմակերպող անձը: Հեղինակային վարձատրություն վճարող անձը պարտավոր է նախապես, նախքան ելույթը կայանալը, ստանալ հրավիրված կոլեկտիվի ներկայացման կամ համերգի ծրագիրը:
4. Հնչյունագրի և տեսագրության կրկնակի օգտագործումը դիտվում է առանձին օգտագործում, և դրա համար վարձատրությունը վճարվում է յուրաքանչյուր օգտագործման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
|
Մ. Թոփուզյան
|
|