Մեր մասին

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպություն   

                             

 

     2001թ. հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի թիվ 119 որոշումով գրանցվեց ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հասարակական կազմակերպության կանոնադրությունը /այսուհետ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ/:

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-Ը ոչ պետական, ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է ստեղծագործ մտավորականության կողմից մտավոր գործունեության ոլորտում նրանց իրավունքների իրացման և պահպանության նպատակով: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը գործում է կամավոր և հավասար իրավունքով անդամակցության հիման վրա, իրականացնում է իր գործունեությունը` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետութան տարածքում ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ օրենքի /63-64 հոդվածներ/, ՀՀ կառավարության որոշումների, միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների և իր կանոնադրության դրույթներով:

 

Հիմնական խնդիրներն են`

 

- հեղինակների /նրանց իրավահաջորդների/ գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումն այն դեպքերում, երբ դրանց գործնական իրականացումն անհատապես դժվար է, օրինակ` ստեղծագործությունների հրապարակային կատարումը, ներառյալ ռադիո-հեռուստատեսությամբ հաղորդումը, մեխանիկական ձայնագրության միջոցով վերարտադրությունը, վերատպությունը և այլն,

- հեղինակների /նրանց իրավահաջորդների/ օրինական շահերի ներկայացումը դատարանում, պետական և ոչ պետական ու հասարակական մարմիններում, կազմակերպություններում` նրանց կողմից տրված լիազորությունների շրջանակում,

- ստեղծագործություններն օգտագործող կազմակերպությունների հետ լիցենզային պայմանագրերի կնքումը, կողմերի հետ համաձայնեցնելով օգտագործման և վարձատրության պայմաններն օրենքով սահմանված կարգով:

 

Հիմնական գործառույթներն են`

 

- լիցենզային պայմանագրերով նախատեսված հեղինակային վարձատրության օրենքով սահմանված կարգով հավաքում, բաշխում և հեղինակներին վճարում,

- հեղինակների և նրանց օգտագործվող ստեղծագործությունների հաշվառում և գրանցում,

- իր անդամների ստեղծագործություններն օգտագործելու վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ  բանակցությունների վարում և համաձայնագրերի կնքում,

- հեղինակների և նրանց ստեղծագործությունների տվյալների բանկի ստեղծում:

 

Անդամներ կարող են լինել

 

- հեղինակները /նրանց իրավահաջորդները/, ովքեր համաձայն են կազմակերպությանը փոխանցել իրենց գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարման գործառույթը,

-  օտարերկրյա հեղինակները, նրանց իրավահաջորդները:

Անդամակցությունը հաստատվում է հեղինակի և կազմակերպության միջև գրավոր կնքված համապատասխան պայմանագրով:

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ն  ունի հետևյալ կառուցվածքը.

- հեղինակային խորհուրդ` հեղինակային խորհուրդն ընդգրկում է գրականության, գիտության և արվեստի ոլորտի ակնառու գործիչների,

- տեսուչների և արտաքին կապերի բաժին` ապահովում է հայ և օտարերկրյա հեղինակների իրավունքի իրավական պաշտպանություն, տալիս է  լիցենզիա օգտագործող կազմակերպություններին, կնքում համագործակցության պայմանագրեր օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ,

- փաստաթղթերի և հոնորարի բաշխման բաժին` վարում է ստեղծագործություններն օգտագործող կազմակերպությունների հաշվառումը, իրավատերերի և ստեղծագործություների գրանցումը, ինչպես նաև ստեղծագործությունների օգտագործման բոլոր ձևերի համար նրանց հասանելիք հոնորարի հաշվարկումն ու բաշխումը ,

- հաշվապահական բաժին` ապահովում է հեղինակներին /իրավահաջորդներին/ հասանելիք հոնորարի վճարում և   կազմակերպության հիմնական գործունեության պլանավորումն ու ֆինանսավորումը:

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ն անդամակցում է Հեղինակների և Կոմպոզիտորների Ընկերությունների Միջազգային  CISAC Կոնֆեդերացիային  2001թ. դեկտեմբերից, որը համագործակցում է 110 երկրի 215 կազմակերպությունների հետ: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը հանդիսանում է CISAC Կոնֆեդերացիայի լիարժեք անդամ:

Ներկայումս ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը համագործակցության պայմանագրեր է ունի  45 արտասահմանյան  և ԱՊՀ   երկրների նմանատիպ կազմակերպությունների հետ, ստեղծագործությունների օգտագործման վճարող կազմակերպությունների /թատերա-համերգային, հեռարձակող, ռեստորաններ և ձայնագրման ստուդիաներ/ 470 լիցենզային պայմանագիր և գույքային իրավունքների կառավարման պայմանագիր` շուրջ  1505  հեղինակի հետ:

 


Մեր Հոբելյարները

  • Վիլեն Գալստյան 80

    Վիլեն Գալստյան 80
  • Կարեն Անանյան 45

    Կարեն Անանյան 45
  • Գայանե Կեսոյան 65

     Գայանե  Կեսոյան 65
  • Դանիել երաժիշտ 75

    Դանիել երաժիշտ 75
  • Արա Երնջակյան 70

    Արա Երնջակյան  70
  • Անուշ Ալեքսանյան 55

    Անուշ Ալեքսանյան 55
  • Մարտին Ուլիխանյան 40

    Մարտին Ուլիխանյան  40
  • Խաչիկ Չալիկյան 70

    Խաչիկ Չալիկյան 70
  • Էլինար Սարգսյան 65

    Էլինար Սարգսյան 65
  • Հասմիկ Մանասերյան 80

    Հասմիկ Մանասերյան 80
  • Վարդան Աճեմյան 65

    Վարդան Աճեմյան 65
  • Գագիկ Նազարյան 70 գուսան Հայկազուն

    Գագիկ Նազարյան  70 գուսան Հայկազուն
  • Մակիչ Մարգարյան 70

    Մակիչ  Մարգարյան  70
  • Ոսկեհատ Մարգարյան 70 աշուղ Ոսկեհուր

    Ոսկեհատ Մարգարյան 70  աշուղ Ոսկեհուր
  • Արմեն Մելիքսեթյան 70

    Արմեն  Մելիքսեթյան  70
  • Նորայր Մեհրաբյան 80

    Նորայր Մեհրաբյան  80
  • Միխաիլ Կոկժաև 75

    Միխաիլ  Կոկժաև  75
  • Թադևոս Տոնոյան 60

    Թադևոս  Տոնոյան  60
  • Գագիկ Կարապետյան 70

    Գագիկ  Կարապետյան  70
  • Կարեն Ներսիսյան 50

    Կարեն  Ներսիսյան  50
  • Ռոբերտ Էլիբեկյան 80

    Ռոբերտ Էլիբեկյան  80
  • Արմեն Խանդիկյան 75

    Արմեն  Խանդիկյան  75
  • Քրիստ Մանարյան 60

    Քրիստ  Մանարյան  60
  • Ռիչարդ Մադլենյան 40

    Ռիչարդ  Մադլենյան  40
  • Հրաչյա Հարությունյան 60

    Հրաչյա Հարությունյան 60