Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել

Փտր 15, 2021

Հրաշալի նորություն

Արա Գևորգյանը վերջապես հաստատեց իրականությունն ու հաղթեց ադրբեջանցի կոմպոզիտորին։ 

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ ադրբեջանցի Ֆիքրեթ Ամիրովը  ոչ մի կապ չունի  Հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» հայկական երաժշտական ստեղծագործության հետ: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Ադրբեջանցի երաժիշտը վաղուց ի վեր  կեղծ պնդումներ էր անում այն մասին, որ «Արցախ»  ստեղծագործությունը պատկանում է իրեն։ Սակայն,   արդարությունը վերականգնվեց և ադրբեջանի մշակույթի նախարարությունը վերջապես հերքեց Ֆիքրեթ Ամիրովի ստահոդ

  կապը ստեղծագործության հետ։ 

Ամիրովը տարիներ շարունակ պնդում էր, որ «Արցախ» ստեղծագործությունը պատկանում է իրեն և որ Արա Գևորգյանը վերցրել է իրենից։ 

<< ՀԱՅՀԵՂԻՆԱԿ>> կազմակերպությունը ուրախությամբ շնորհավորում է հայ կոմպոզիտոր, կազմակերպության խորհրդի անդամ Արա Գևորգյանին այս հրաշալի հաղթանակի առիթով և հույս հայտնում, որ այն մեծ խթան կհանդիսանա հայ ժողովրդի հետագա

ձեռբերումների համար։