COVID- ի ժամանակահատվածում ամենատարածված օգտագործման ձևը առցանց օգտագործումն է՝ /On-line, Internet/

Մար 5, 2021


COVID- ի ժամանակահատվածում աշխարհում հեղինակային իրավունքի ձեռքբերման հարցը ստեղծագործողների համար ավելի շատ նշանակություն ունի, քան երբևէ: Գրողները, նկարիչները, կոմպոզիտորները և այլ հեղինակները պետք է տեղյակ լինեն իրենց իրավունքների մասին, ուսումնասիրեն վարձատրություն ստանալու /հոնորար/ տարբերակները և ընտրություն կատարեն իրենց վարձատրությունների եղանակի վերաբերյալ: Նրանց ապագա ապրուստը հիմնականում կախված է իրենց հեղինակային հոնորարներից: Աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, օրենսդրական դաշտը կարգավորված է այնպես, որ հեղինակները և այլ իրավատերերը իրենց ստեղծագործությունները օգտագործելիս տարբեր օգտագործողների կողմից, կարողանան ստանալ հասանելիք հոնորարները, որպեսզի նրանք կարողանան սնվել, ընտանիք պահել և ապրել: Այն անձանց համար, ովքեր ստեղծագործում են հանուն ապրուստի, չկա ավելի սրբազան բան, քան իրենց ստեղծագործությունները օգտագործելու դիմաց վարձատրություններ վաստակելու հնարավորություն: Սակայն, այս իրավունքը COVID –ի ժամանակահատվածում սպառնալիքի տակ է ՝ ազդելով աշխարհի բոլոր ստեղծագործողների վրա: Ստեղծագործողների հաջորդ սերնդին սպասվում է մռայլ ապագա, եթե նրանք այլևս չօգտվեն իրենց իրավունքներից, և նրանց ստեղծագործությունները չբերեն եկամուտ:
Ելնելով վերոգրյալից, բոլոր շահագրգիռ մարմինները իրավատերերի հետ միասին պետք բարձրացնեն իրազեկությունը այս կարևոր խնդրի վերաբերյալ: Շատ կարևոր է, որ ամեն մի հեղինակ իմանա իր իրավունքների մասին, և ամեն մի օգտագործող իմանա իր պարտականությունների մասին

Հեղինակային վարձատրություններ / հոնորարներ/
Երբ հեղինակը ստեղծում է ստեղծագործություն, լինի դա երգ, նկար, բանաստեղծություն, ֆիլմ կամ այլ ստեղծագործություն, հեղինակը պետք Է հստակ իմանա, որ նա օգտվում Է ոչ միայն միանվագ գումար ստանալուց, այլ նաև հետագայում հոնորար ստանալու իրավունքից: Հոնորարները գոյանում են տարբեր ձևերի միջոցով օգտագործումներից: Այս իրավունքը ներառում է հեռարձակում, կաբելային վերահեռարձակում, արբանյակային ռադիոհաղորդումներ, հրապարակային կատարումներ, վերարտադրություն:
COVID- ի ժամանակահատվածում ամենատարածված օգտագործման ձևը առցանց օգտագործումն է՝ /On-line, Internet/: Առցանցը հեղինակին տալիս է լայն իրավունք ստեղծագործությունը հնչեցնելու, տարածելու տարբեր երկրներում: Խնդիրն ավելի ակնհայտ է դառնում հոսքային աշխարհում: Տեսանյութերի հոսքային պլատֆորմները `/ Spotify, Amazon, ITunes, Sony Music/, օգտագործում են զվարճանքի արդյունաբերության մեջ իրենց հզոր ազդեցությունը ՝ փորձելով փոխել իրենց աշխատելու ձևը նրանց հետ, ովքեր երաժշտություն են ստեղծում իրենց ալիքների և հաղորդումների համար:
Այս պարագայում բարդանում է անհատական կարգով հեղինակային վարձատրություն ստանալու հնարավորությունը: Այսպիսի դեպքերում օգնության են գալիս կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները: Այս կազմակերպությունները ստեղծվում են, հիմնականում հենց հեղինակների կողմից այն դեպքերի համար, երբ հեղինակը ինքնուրույն չի կարող ապահովել իր հասանելիք վարձատրությունները:
Հայաստանում հեղինակային իրավունքի և հարակից իրրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող միակ կազմակերպությունը <>-ն է:

 

 

 

 

 




Մեր Հոբելյարները

  • Վիլեն Գալստյան 80

    Վիլեն Գալստյան 80
  • Կարեն Անանյան 45

    Կարեն Անանյան 45
  • Գայանե Կեսոյան 65

     Գայանե  Կեսոյան 65
  • Դանիել երաժիշտ 75

    Դանիել երաժիշտ 75
  • Արա Երնջակյան 70

    Արա Երնջակյան  70
  • Անուշ Ալեքսանյան 55

    Անուշ Ալեքսանյան 55
  • Մարտին Ուլիխանյան 40

    Մարտին Ուլիխանյան  40
  • Խաչիկ Չալիկյան 70

    Խաչիկ Չալիկյան 70
  • Էլինար Սարգսյան 65

    Էլինար Սարգսյան 65
  • Հասմիկ Մանասերյան 80

    Հասմիկ Մանասերյան 80
  • Վարդան Աճեմյան 65

    Վարդան Աճեմյան 65
  • Գագիկ Նազարյան 70 գուսան Հայկազուն

    Գագիկ Նազարյան  70 գուսան Հայկազուն
  • Մակիչ Մարգարյան 70

    Մակիչ  Մարգարյան  70
  • Ոսկեհատ Մարգարյան 70 աշուղ Ոսկեհուր

    Ոսկեհատ Մարգարյան 70  աշուղ Ոսկեհուր
  • Արմեն Մելիքսեթյան 70

    Արմեն  Մելիքսեթյան  70
  • Նորայր Մեհրաբյան 80

    Նորայր Մեհրաբյան  80
  • Միխաիլ Կոկժաև 75

    Միխաիլ  Կոկժաև  75
  • Թադևոս Տոնոյան 60

    Թադևոս  Տոնոյան  60
  • Գագիկ Կարապետյան 70

    Գագիկ  Կարապետյան  70
  • Կարեն Ներսիսյան 50

    Կարեն  Ներսիսյան  50
  • Հրաչյա Հարությունյան 60

    Հրաչյա Հարությունյան 60