63 տարեկան հասակում կյանքից հեռացավ անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը

Փտր 4, 2022

63 տարեկան հասակում կյանքից հեռացավ անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:
Արթուր Գրիգորյանը 1994 թվականին հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։
Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգների:
2011-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը։
«Հայհեղինակի» ողջ անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում
Արթուր Գրիգորյանի հարազատներին և ընկերներին: