Գումարվել է «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» Իրավատերերի խորհրդի հերթական նիստը
Սեպ 15, 2025«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային եւ հարակից իրավունքների համահավաք (կոլեկտիվ) կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը գտնվում է բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունների փուլում:
Սեպտեմբերի 13-ին` «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» կենտրոնական գրասենյակում, գումարվել է Իրավատերերի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են մի շարք որոշումներ` «Հեղինակային եւ հարակից իրավունքների գույքային իրավունքների կառավարման լիազորություններ փոխանցելու (զիջելու) մասին պայմանագրի ձեւանմուշը հաստատելու մասին», «Հրատարակչից Կազմակերպությանը հեղինակային գույքային բացառիկ իրավունքի համահավաք կառավարման լիազորություններ փոխանցելու մասին» եւ այլն:
Իրավատերերի խորհրդի անդամ կոմպոզիտորները, ստեղծագործողները իրենց մտահոգությունն են հայտնել հեղինակային եւ հարակից իրավունքների ոլորտում առկա խնդիրների շուրջ, միաժամանակ իրենց անվերապահ աջակցությունը հայտնել «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻՆ»` հեղինակային իրավունքի դաշտը կանոնակարգելու հարցում:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
+