Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Երաժշտության միջազգային օրը:

Հոկ 1, 2019

Հոկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է Երաժշտության միջազգային օրը, որը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գործող Երաժշտական միջազգային խորհրդի (IMC) նախաձեռնությամբ` նպատակ ունենալով տարածել երաժշտական արվեստը հասարակության բոլոր շերտերում և ազգերի միջև խաղաղության և բարեկամության իդեալները կյանքի կոչելու,մշակույթների զարգացման, փորձի փոխանակման և գեղագիտական արժեքների հանդեպ փոխադարձ հարգալից վերաբերմունքի ամրապնդման համար:
Այս օրը նշվում է՝ համերգային մեծ ծրագրերով, լավագույն արվեստագետների և խմբերի մասնակցությամբ, հնչում են համաշխարհային մշակույթի գանձարանում ընդգրկված կոմպոզիցիաներ:
Երաժշտության միջազգային օրը իրականացնում է ժողովուրդների մերձեցման և բարեկամության գաղափարը, մշակույթների փոխադարձ հարստացումը, որովհետև երաժշտության լեզուն միջազգային է և հասկանալի է յուրաքանչյուրի համար:
Շնորհավոր ում ենք բոլորիս այս կարևորագույն օրվա կապակցությամբ: