Հարգելի հեղինակներ

Ապր 5, 2020

“ՀԱՅՀԵՂԻՆԱԿ” կազմակերպության Հեղինակային Խորհուրդը և աշխատակիցները կոչ են անում հեղինակներին (գրողներին, կոմպոզիտորներին, նկարիչներին) և այլ արվեստագետներին ինքնամեկուսացմանը վերաբերվել որպես զարմանալի հնարավորություն, որը թույլ է տալիս նրանց կենտրոնանալ ստեղծագործության և ստեղծագործական գործունեության վրա:
Գուցե այսօր, մեկուսացման պայմաններում ստեղծվում են այնպիսի նոր ստեղծագործություններ, որոնք հետագայում կդառնան արվեստի հանճարեղ գործեր: Հուսով ենք, որ շատ շուտով բոլորս միասին կհաղթահարենք այս անցանկալի փորձությունը։
Եղեք առողջ և անվտանգ։