Նոր օրենքի նախագիծ

Փտր 22, 2018

Հայաստանի Հանրապետության ներկայիս գործող օրենքը  հեղինակային և հարակից իրավունքների մասին ընդունվել է 15.06.2006թ-ին: Քանի որ ավելացել են օգտագործման ձևերը՝ հատկապես նոր տեխնոլոգիաների միջոցով, անհրաժեշտություն է առաջացել ավելի խստացնել և հզորացնել օրենսդրական դաշտը: Այժմ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը Մտավոր սեփականության գործակալության մասնագետների հետ աշխատում են նոր օրենքի նախագծի վրա, որն ավելի կպաշտպանի թե հեղինակին, թե օգտագործողին: