Կառավարությունում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր

Փտր 26, 2018

Սույն թվականի փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) և պալատի անդամ- կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր գործում են մտավոր սեփականության ոլորտում կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, առաջարկեց լուծման տարբերակներ և իր խոսքում նշեց, որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են մասնագիտացված դատավորներ: Քննարկումներն անցան շատ հագեցած և առաջիկայում Ամերիկայի առևտրի պալատը վարչապետին կներկայացնի ծրագիր և առաջարկություններ կապված մտավոր սեփականության ոլորտի հետ:



Նյութն ամբողջությամբ այստեղ