ԻՐԱՎԱՏԵՐԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ (ԳՈՒՄԱՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Հլս 22, 2025
ԻՐԱՎԱՏԵՐԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի, 2025 թվական ք․ Երևան
ԻՐԱՎԱՏԵՐԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ (ԳՈՒՄԱՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության (այսուհետև՝ Կազմակերպություն) կանոնադրության 70-րդ կետով՝ որոշում եմ․
1․ 2025 թվականի հուլիսի 25-ին, ժամը 15․00-ին Կազմակերպության կենտրոնական գրասենյակում (հասցե՝ Թամանյան N 3, 4-րդ մուտք, 3-րդ հարկ) հրավիրել (գումարել) Իրավատերերի խորհրդի 2025 թվականի անդրանիկ նիստը՝ հետևյալ օրակարգով․
1) Իրավատերերի խորհրդի կանոնակարգը հաստատելու մասին
2) Վերստուգիչ մարմնի կանոնակարգը հաստատելու մասին
3) Անդամության կանոնակարգը հաստատելու մասին
4) Անդամության դիմումի ձևանմուշը հաստատելու մասին
5) Անձնական տվյալների մշակման մասին համաձայնագրի ձեւանմուշը հաստատելու մասին
6) Հեղինակային և հարակից իրավունքների գույքային իրավունքների կառավարման լիազորություններ փոխանցելու (զիջելու) մասին պայմանագրի ձևանմուշը հաստատելու մասին
7) Հեղինակային և հարակից իրավունքներով պահպանվող ստեղծագործությունների գրանցման կանոնակարգը հաստատելու մասին
8) Գրանցման այլ փաստաթղթերի ձևանմուշները հաստատելու մասին
9) Կազմակերպության 2024 թվականի տարեկան բյուջեի կատարողականի մասին
10) Կազմակերպության 2024 թվականի գործունեության հաշվետվության վերաբերյալ «Փըրֆեքթ աուդիտ» աուդիտորական կազմակերպության կողմից տրված անկախ աուդիտորական եզրակացությունն ի գիտություն ընդունելու մասին
11) Կազմակերպության 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին
12) Այլ հարցեր
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Իրավատերերի խորհրդի պատվավոր նախագահ Ռոբերտ Ամիրխանյան
Իրավատերերի խորհրդի նախագահ Մարինե Ավետիսյան