ԻՐԱՎԱՏԵՐԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ (ԳՈՒՄԱՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Սեպ 8, 2025


ԻՐԱՎԱՏԵՐԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ  ՆԱԽԱԳԱՀ

ՈՐՈՇՈՒՄ     N 4

 8 սեպտեմբերի, 2025 թվական                                                                                                          ք Երևան

ԻՐԱՎԱՏԵՐԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ (ԳՈՒՄԱՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող «Հայհեղինակ»  հասարակական կազմակերպության (այսուհետև՝ Կազմակերպություն) կանոնադրության 70-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ

 

  1․ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 15-ին, Կազմակերպության կենտրոնական գրասենյակում (հասցե՝ Թամանյան N 3, 4-րդ մուտք, 3-րդ հարկ) հրավիրել (գումարել) Իրավատերերի խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով․․

 

  1. Հեղինակային և հարակից իրավունքների գույքային իրավունքների կառավարման լիազորություններ փոխանցելու (զիջելու) մասին պայմանագրի ձևանմուշը  հաստատելու մասին

  2. Հրատարակչից Կազմակերպությանը հեղինակային գույքային բացառիկ իրավունքի համահավաք կառավարման լիազորություններ փոխանցելու մասին
  3. Ենթահրատարակչից Կազմակերպությանը հեղինակային գույքային իրավունքի համահավաք կառավարման լիազորություններ փոխանցելու մասին

  4. Հեղինակային և հարակից իրավունքներով պահպանվող ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցման կանոնակարգը և գրանցման փաստաթղթերի ձևանմուշները հաստատելու մասին

  5. Իրավատերերի խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու  մասին                                                                                                                                                                                                                                                                                        

6) Հաղորդում Իրավատերերի խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին  

7)  Այլ հարցեր

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

Իրավատերերի խորհրդի նախագահ                                            Մարինե Ավետիսյան