Վարձատրության բաշխման կարգը

                                                                                      ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

                                               ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի Հեղինակային Խորհրդի

                                                            18.01.2011 թՈրոշմամբ

                                                             Նախագահ      ԵԵրզնկյան

 

 

                                                         Կարգ

 

Հեղինակային վարձատրության բաշխման և վճարման մասին

 

Ընդհանուր դրույթներ

Հեղինակային վարձատրության բաշխման կարգը

Հեղինակային վարձատրությունից անդամավճարների  պահելու կարգը

Հեղինակային վարձատրության վճարման կարգը և ժամկետները

 

 

Ընդհանուր դրույթներ

 

Սույն կարգը (հետագայում` Կարգը) սահմանում է կոլեկտիվ հիմունքներով իրավունքների կառավարման կանոնադրական ֆունկցիաների կատարման ժամանակ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի կողմից հավաքված հեղինակային վարձատրության բաշխման և վճարման կարգը.

  -  հրապարակված երաժշտական ստեղծագործությունների (տեքստով կամ առանց տեքստի) և երաժշտական-դրամատիկական ստեղծագործությունների հատվածների, ինչպես նաև փոքր ձևերի գրական ստեղծագործությունների (բանաստեղծություն, կարճ պատմվածք և այլն) հրապարակային կատարման, եթերով կամ մալուխով հաղորդագրության, այդ թվում ռետրանսլյացիայի միջոցով; ցանկացած նյութական ձևով նրանց վերարտադրության դեպքում, այդ թվում` ձայնա- կամ տեսագրության ձևով, ինչպես նաև ստեղծագործությունը էլեկտրոնային կրիչի վրա, այդ թվում նաև ԷՀՄ հիշողության մեջ գրառման ճանապարհով և այդ կերպ վերարտադրված ստեղծագործությունների տարածման, հրապարակային ցուցադրության, ներառյալ օգտագործումը թվային ցանցերում (Համացանց, շարժական բջջային կապի ցանց և այլն) օգտագործման համար:

 

Սույն կանոնադրությունը մշակված է հիմնվելով Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ Օրենքին, ՀՀ Կառավարության 2007 թ. հունվարի 11-ի թիվ 506-Ն, Արդյունաբերության մեջ դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների հրապարակային կատարման, փոխհաղորդման վերարտադրության միջոցով ձայնագրության, վարձույթի, օգտագործման համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքների մասին որոշմանը համապատասխան:

 

Սույն կանոնադրության նպատակների համար, նրանում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

ստեղծագործության ժանր - կատեգորիա, որը կիրառելի է ստեղծագործությունների դասակարգման համար: Ստեղծագործությունների ժանրերի ցանկը հաստատվում է ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի Հեղինակային Խորհրդի կողմից;

 

գրանցված ստեղծագործություն - ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի Հեղինակային Խորհրդի կողմից հաստատված, իրավատերերի հաշվառման, ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցման  կարգի մասին կանոնադրությանը համապատասխան ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ում գրանցված ստեղծագործություն;

 

նույնականացված ստեղծագործություն - ստեղծագործություն, որը նշված է օգտագործողի հաշվետու փաստաթղթերում, ընդունված է բաշխման, որի համար գտնված է լիարժեք համապատասխանություն ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի տվյալների Բազայում;

 

արտասահմանյան ընկերություն - կոլեկտիվ հիմունքներով իրավունքների կառավարման կազմակերպություն, որը գործում է արտասահմանյան պետության տարածքում և ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի հետ կնքել է փոխադարձ շահերի ներկայացուցչության մասին պայմանագիր;

 

տվյալների միջազգային բազաներ - իրավատերերի, ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների մասին տվյալների համակարգված համախմբություն (WID, CIS-NET, IPI), որոնք գրանցված են արտասահմանյան ընկերություններում;

 

չգրանցված ստեղծագործություն - ստեղծագործություն, որի նկատմամբ չեն կատարվել Իրավատերերի հաշվառման, ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցման կարգի մասին Կանոնադրությամբ սահմանված ստեղծագործությունների գրանցման պայմանները;

 

չնույնականացված ստեղծագործություն - ստեղծագործություն, որը նշված է օգտագործողի հաշվետու փաստաթղթերում, ընդունված է բաշխման, որի համար չի գտնված  համապատասխանություն տվյալների բազայում, հաշվի առնելով այն ենթադրությունները, որոնք սահմանված են սույն Կանոնադրությամբ;

 

օգտագործող - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այդ թվում անհատ ձեռնարկատեր, որն օգտագործում է ստեղծագործությունները նրանց հրապարակային կատարման, եթերով և (կամ) մալուխով հաղորդագրության կամ այլ եղանակներով, ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի հետ կնքված պայմանագրերի հիման վրա;

 

բաշխման համակարգ - համակարգ, որն օգտագործվում է հեղինակային վարձատրության բաշխման համար;

 

վիճակագրական բնույթի տեղեկություններ - հայկական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունների օգտագործման մասին տեղեկատվություն, որը ստացվել է վիճակագրական վերլուծության մեթոդներով և ձևավորվել է, այդ թվում, օգտագործողների հաշվետվությունների, տվյալների բազայի, անկախ հետազոտությունների, օգտագործողների ընտրանքային հետազոտման և այլն հիման վրա:

 

 

 Հեղինակային վարձատրության բաշխման կարգը

 

Սույն կարգը հիմնված է  ՀՀ Կառավարության 2007 թ. հունվարի 11-ի թիվ 506Ն դրույքների մասին որոշման վրա  և տարածվում է ՀՀ տարածքում հավաքված հեղինակային վարձատրության բաշխման  պրոցեսի վրա:

 

Հիմնական սկզբունքները

 

ՀՀ տարածքում հավաքված հեղինակային վարձատրության բաշխումը իրականացվում է օգտագործված ստեղծագործությունների մասին օգտագործողների հաշվետվություններում նշված տվյալների և Հայհեղինակի տվյալների բազայում եղած տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև վիճակագրական բնույթի տեղեկությունների հիման վրա:

 

Սույն Կանոնադրությամբ սահմանված դեպքերում, եթե բաշխման համար անհրաժեշտ փաստաթղթային տեղեկատվությունը չի կարող ստացվել օբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև, եթե ներկայացված հաշվետու փաստաթղթերի հիման վրա բաշխումը տնտեսապես աննպատակահարմար է, ստացված հեղինակային վարձատրության գումարը կարող է բաշխվել վիճակագրական բնույթի տեղեկությունների հիման վրա:

Օգտագործողների հաշվետվությունների կազմը և ձևը որոշվում են պայմանագրերով, որոնք կնքված են օգտագործողների և ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի միջև:

Բաշխման են ընդունվում օգտագործողների այն հաշվետվությունները, որոնք ձևակերպված են պատշաճ ձևով և պարունակում են բաշխման համար բավարար տեղեկատվություն: Եթե հաշվետվությունը կազմված է չհաստատված ճանապարհով, ապա այն փոխանցվում է օգտագործողին` լրամշակման համար (համարվում է չներկայացված) կամ համապատասխան հեղինակային վարձատրությունը բաշխվում է եղած հաշվետվությունների հիման վրա կամ վիճակագրական բնույթի տեղեկությունների հիման վրա, հաշվի առնելով այս կամ այն գործողությունների նպատակահարմարությունը:

Այն դեպքում, երբ հաշվետվությոնը փոխանցվում է օգտագործողին լրամշակման համար, ըստ այդ հաշվետվությունների ստացված հեղինակային վարձատրության գումարները չեն բաշխվում մինչև պատշաճ ձևով հաշվետվությունների ստացումը:

Այն դեպքում, երբ հեղինակային վարձատրությունը բաշխվում է եղած հաշվետվությունների հիման վրա, անհրաժեշտության դեպքում օգտագործողին ներկայացվում են պահանջներ` հեղինակային վարձատրության լրավճարման մասին, ներկայացնելով համապատասխան հաշվետու փաստաթղթեր: Սույն կետում նշված պայմանները կիրառվում են նաև այլ փաստաթղթերի նկատմամբ, որոնք օգտագործողի կողմից ներկայացվում են պայմանագրին համաձայն և հանդիսանում են հիմք` բաշխման համար (երաժշտական տեղեկանք և այլն):

Օգտագործողների հաշվետվությունների մշակումը, այսինքն, օգտագործողի հաշվետվության մեջ նշված տեղեկատվության մուտքագրում ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի բաշխման համակարգ, իրականացվում է տվյալ հաշվետվության վերաբերվող հեղինակային վարձատրության գումարի`ՀԱՅՀԵՂԻՆԱԿ մուտք լինելու պայմանով:

Բաշխման մեջ ներառվում են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան հեղինակների պաշտպանվող ստեղծագործությունները:

Հեղինակային վարձատրությունը, որը բաշխվում է հեղինակների չնույնականացված ստեղծագործությունների կամ չգրանցված ստեղծագործությունների վրա, պահուստավորվում են բաշխման պահից երեք տավա ընթացքում: Ընդ որում, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, ստեղծագործությունների, հեղինակների և իրավատերերի որոնման, նույնականացման և գրանցման համար: Հեղինակների չնույնականացված ստեղծագործությունների կամ չգրանցված ստեղծագործությունների մասին ողջ տեղեկությունը գրանցվում է պահուստավորվող ստեղծագործությունների մասին հատուկ մատյանում:

Կատարված աշխատանքների արդյունքներով, ստեղծագործությունների, հեղինակների կամ իրավատերերի նույնականացումից և գրանցումից հետո ավելի վաղ պահուստավորված հեղինակային վարձատրությունը վճարվում է սահմանված կարգով:

Այն դեպքում, եթե եռամյա ժամկետի լրանալուց հետո բաշխման համար անհրաժեշտ տեղեկատվությունը չի ստացվել, պահուստավորված հեղինակային վարձատրությունը բաշխվում է Հայհեղինակի կանոնադրությանը համաձայն, հղում անելով ՀՀ օրենսդրությանը:

 

Հայկական խաղացանկից ստեղծագործությունների օգտագործման համար ստացված հեղինակային վարձատրության բաշխման կանոնները

 

Օգտագործողների հաշվետվությունները մշակվում են Հայհեղինակում ստեղծագործությունների մշակման մասին տեղեկատվության հիման վրա:

Օգտագործողների հաշվետվությունների մշակման ժամանակ իրականացվում է հաշվետվություններում նշված ստեղծագործությունների նույնականացում և որոնում Հայհեղինակի տվյալների բազայում:

Այն դեպքում, երբ օգտագործողի հաշվետվության մեջ ստեղծագործության և նրա հեղինակների մասին տեղեկատվությունը ամբողջովին համապատասխանում է ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ում գրանցմանը, սակայն այդ դեպքում չի համապատասխանում ստեղծագործության ժանրը, ապա վարձատրությունը հաշվարկվում է ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի տվյալների բազայում գրանցմանը համապատասխան:

Այն դեպքում, եթե օգտագործողի հաշվետվության մեջ նշված ստեղծագործությունը բացակայում է տվյալների բազայում, տվյալ ստեղծագործության մասին տեղեկատվությունը մուտքագրվում է տվյալների բազա և բաշխման համակարգ, օգտագործողի հաշվետվության հիման վրա` գրանցման բացակայության մասին նշումով: Հեղինակային վարձատրության գումարը, որը բաշխված է տվյալ ստեղծագործության վրա, պահուստավորվում է և փոխանցվում անհայտ հաշվի վրա: Հեղինակների և իրավատերերի միջև պահուստավորված հեղինակային վարձատրության բաշխումը և նրա վճարումն իրականացվում է Հայհեղինակում ստեղծագործության գրանցումից հետո: Ընդ որում, ստեղծագործության վրա բաշխված հեղինակային վարձատրության գումարի վերահաշվարկ չի կատարվում:

Այն դեպքում, եթե օգտագործողի հաշվետվության մեջ նշված է վերամշակված ստեղծագործություն, որի վերամշակման համար թույլտվություն չի ստացվել, հեղինակային վարձատրության գումարը պահուստավորվում է մինչև օրիգինալ ստեղծագործության հեղինակի կողմից համապատասխան դիմումի կամ ստեղծագործության վերամշակման համաձայնագրի ստացման պահը:

Եթե ստեղծագործության գրանցման մասին տվյալները չեն համընկնում օգտագործողի կողմից ներկայացված հաշվետվության հետ, ապա բաշխված հոնորարը պահուստավորվում է մինչև օգտագործողի կողմից համապատասխան փաստաթղթերի (տեղեկանքների, տիտղոսաթերթերի և այլն)  ներկայացումը:

 

Արտասահմանյան խաղացանկից ստեղծագործությունների օգտագործման համար ստացված հեղինակային վարձատրության բաշխման կանոնները

 

 Օգտագործողների` արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ պարունակող հաշվետվությունները մշակվում են միջազգային ֆիշերի հիման վրա, որոնք ստացվում են արտասահմանյան ընկերություններից, ինչպես նաև միջազգային Տվյալների բազաների (WID, CIS-NET, IPI) հիման վրա:

Եթե օգտագործողի հաշվետվության մեջ նշված ստեղծագործությունը բացակայում է միջազգային Տվյալների բազայում, ապա տվյալ ստեղծագործության վրա բաշխված հեղինակային վարձատրության գումարը պահուստավորվում է բաշխման պահից երեք տարիների ընթացքում:

Հեղինակային վարձատրության բաշխման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ պայմանները.

- ստեղծագործության ժանրը/ բաշխման ժամանակ երաժշտական, երաժշտա-գրական ստեղծագործությունների համար չափերը /պայերը/ հաստատում է Հեղինակային Խորհուրդը/:

- հնչողության տևողությունը վայրկյաններով, եթե նման բան նշված է ծրագրի մեջ;

- յուրաքանչյուր ստեղծագործության (ստեղծագործության հատվածների) կատարումների քանակը:

Բոլոր երաժշտական ստեղծագործությունների համար (տեքստով և առանց տեքստի), որոնց վերաբերյալ հաշվետվության մեջ բացակայում են նրանց հնչողության տևողության մասին տեղեկությունները, սահմանվում է 3 րոպե հնչողության ընդհանուր տևողություն:

 

Թատերականացված, ամանորյա տոնածառային ներկայացումներ, էստրադային ներկայացումներ

 

Թատերականացված, էստրադային, հեքիաթային սյուժեով ամանորյա տոնածառային ներկայացումների համար վարձատրության բաշխման ժամանակ առանձնացվում են.

- հիմնական ծրագիր, որն իրենից ներկայացնում է գրական ստեղծագործություն և ունի միացյալ սյուժե: Հիմնական ծրագրերի է դասվում նաև նվագակցությունը;

- ներդրված համարները, որոնք իրենցից ներկայացնում են նախապես ստեղծված երաժշտական ստեղծագործություններ (տեքստով և առանց տեքստի), կամ գրական ստեղծագործություններ, որոնք ներառված են տվյալ ներկայացման կազմի մեջ:

Ներդրված համարների և հիմնական ծրագրի միջև հեղինակային վարձատրության բաշխումն իրականացվում է հետևյալ կերպ.

2/3 – ը` հիմնական ծրագրի տեքստի հեղինակին;

1/3-ը` բոլոր ներդրված համարների միջև` համամասնորեն:

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի հետ  փոխադարձ շահերի ներկայացուցչության մասին պայմանագիր կնքած ընկերության կողմից արտասահմանյան պետության տարածքում հավաքված հեղինակային վարձատրության բաշխումն իրականացվում է արտասահմանյան ընկերության կողմից ստացված բաշխման ամփոփագրերի հիման վրա:

Բաշխման ամփոփագրերը ստացվում են արտասահմանյան ընկերություններից հեղինակային վարձատրությունների բաշխման համար թղթային և/կամ էլեկտրոնային տեսքով և պարունակում են հետևյալ տեղեկատվությունը.

-           երաժշտական ստեղծագործության անվանումը;

-           իրավատիրոջ անվանումը;

-           յուրաքանչյուր իրավատիրոջ համար բաժինը (տոկոսը);

-           հեղինակային վարձատրության գումարը արտասահմանյան ընկերության երկրի արժույթով, յուրաքանչյուր իրավատիրոջ համար:

Արտասահմանյան ընկերությունից ստացված հեղինակային վարձատրության բաշխումն իրականացվում է այն տեղեկատվության հիման վրա, որը նշված է բաշխման ամփոփագրում և ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի տվյալների բազայում գրանցման տվյալներին համապատասխան:

Արտասահմանյան ընկերությունից ստացված հեղինակային վարձատրության բաշխումն իրականացվում է ՀՀ դրամով:

Պատշաճ տեսքով ստացված բաշխման ամփոփագրերը ենթակա են բաշխման, հեղինակային վարձատրության համապատասխան գումարը ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի հաշվին ստացվելու պայմանով:

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի տվյալների բազայում տվյալների հետ արտասահմանյան ընկերության բաշխման ամփոփագրում նշված տեղեկատվության տարաձայնության դեպքում հեղինակային վարձատրության բաշխումն իրականացվում է տվյալների բազայում գրանցման տվյալներին համապատասխան:

 

 

 

 

                                                                              ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

                                                               ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի Հեղինակային Խորհրդի

                                                                            18.01.2011 թՈրոշմամբ

 

 

Հեղինակային վարձատրության վճարումը

 

Մեծ իրավունքների ստեղծագործությունների (պիես, օպերա, բալետ) օգտագործման համար ՀՀ տարածքում հավաքված հեղինակային վարձատրության վճարումն իրականացվում է ամեն ամիս:

Երաժշտական ստեղծագործությունների (համերգներ, հաղորդում եթերում, մալուխով, օգտագործում ռեստորաններում, սրճարաններում և այլն) համար ՀՀ տարածքում հավաքված հեղինակային վարձատրության վճարումն իրականացվում է ամեն եռամսյակ:

Արտասահմանյան ընկերությունի կողմից ստացված հեղինակային վարձատրության վճարումն իրականացվում է տարվա մեջ մեկ կամ երկու անգամ, դրամով, ՀՀ օրենսդրությանը համաձայն:

Արտասահմանյան ընկերությունի կողմից հեղինակային վարձատրության վճարումն իրականացվում է կանոնավոր կերպով այն ժամկետներում, որոնք սահմանված են արտասահմանյան ընկերությունների հետ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի կնքած պայմանագրերում:

Ստեղծագործության հետագա նույնականացման և ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի տվյալների բազայում գրանցման արդյունքներով պահուստավորված և իրավատիրոջը (վարձատրությունը ստացողին) հաշվարկված հեղինակային վարձատրության վճարումն իրականացվում է հեղինակային վարձատրության պլանային  վճարման հետ միաժամանակ:

 

 

Հեղինակային վարձատրության հավաքման, բաշխման և վճարման համար ծախսերի ծածկման համար հեղինակային վարձատրության գումարներից անդամավճարների չափի մասին

 

Հեղինակային վարձատրության հավաքման, բաշխման և վճարման համար ծախսերի ծածկման համար հեղինակային վարձատրության գումարներից որպես անդամավճարներ սահմանել հետևյալ չափերով.

1. Դրամատիկական և երաժշտա-դրամատիկական ստեղծագործությունների հրապարակային կատարման, ստեղծագործությունները ռադիոյով և հեռուստատեսությամբ օգտագործելու, հանրային սննդի, առևտրի և ծառայությունների ոլորտի  ձեռնարկություններում, գիշերային ակումբներում, խաղային և զվարճանքի հաստատություններում, հյուրանոցներում հրապարակային կատարման, զանազան կրիչների վրա ստեղծագործությունների վերարտադրության, hամացանցում, այդ թվում շարժական կապի ցանցերում օգտագործման համար` հոնորարի 15%-ը;

2. Գիտության ստեղծագործությունների, այդ թվում գիտատեխնիկական ամսագրերի` արտասահմանում վերահրատարակության համար` ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի և արտասահմանյան հրատարակչության, կամ ՀՀ Գիտությունների Ակադեմիայի և արտասահմանյան հրատարակչության միջև պայմանագրերին համաձայն;

3. Արտասահմանյան պետությունների տարածքում ստեղծագործությունների օգտագործման համար` գործընկերների միջև փոխադարձ համագործակցության մասին պայմանագրերին համաձայն;

4. Հեղինակային վարձատրության գումարներից իրավական օգնության ցուցաբերման արդյունքում ստացված մասհանումը սահմանել 15 %-ի չափով:



Մեր Հոբելյարները

  • Ռուբեն Բաբայան 60

    Ռուբեն Բաբայան 60
  • Թովմաս Պողոսյան 70

    Թովմաս Պողոսյան 70
  • Երվանդ Ղազանչյան 80

    Երվանդ Ղազանչյան 80
  • Ալբերտ Մկրտչյան 80

    Ալբերտ Մկրտչյան 80
  • Ռուդոլֆ Խառատյան 70

    Ռուդոլֆ Խառատյան 70
  • Ռիտա Սարգսյան 55

    Ռիտա Սարգսյան 55
  • Վարդան Գրիգորյան 55

    Վարդան Գրիգորյան 55
  • Արսեն Սաֆարյան 40

    Արսեն Սաֆարյան 40
  • Գարի Քյոսայան 70

    Գարի Քյոսայան 70
  • Ֆորշ 50

    Ֆորշ 50
  • Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45

    Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45
  • Արամ Սաթյան 70

    Արամ Սաթյան 70
  • Թաթա 55

    Թաթա 55
  • Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50

    Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50
  • Գուժ Մանուկյան 80

    Գուժ Մանուկյան 80
  • Էդուարդ Միլիտոնյան 65

    Էդուարդ Միլիտոնյան 65
  • Լեյլի Համբարձումյան 50

    Լեյլի Համբարձումյան 50
  • Շամիր Շախիրյան 55

    Շամիր Շախիրյան 55
  • Երվանդ Երզնկյան 70

    Երվանդ Երզնկյան 70
  • Կարինե Խոդիկյան 60

    Կարինե Խոդիկյան 60
  • Յուրի Սահակյան 80

    Յուրի Սահակյան 80
  • Ռազմար Սասունցի 65

    Ռազմար Սասունցի 65
  • Գրիգոր Կյոկչյան 30

    Գրիգոր Կյոկչյան 30
  • Դավիթ Հակոբյան 60

    Դավիթ Հակոբյան 60
  • Արմեն Բաբախանյան 50

    Արմեն Բաբախանյան 50
  • Շուշան Պետրոսյան 50

    Շուշան Պետրոսյան 50
  • Մելիք Մավիսակալյան 80

    Մելիք Մավիսակալյան 80
  • Արամե 35

    Արամե 35
  • Վիգեն Ստեփանյան 65

    Վիգեն Ստեփանյան 65