Անդամավճարների չափի մասին

Հեղինակային վարձատրության հավաքման, բաշխման և վճարման համար ծախսերի ծածկման համար հեղինակային վարձատրության գումարներից անդամավճարների չափի մասին
 
 
 Հեղինակային վարձատրության հավաքման, բաշխման և վճարման համար ծախսերի ծածկման համար հեղինակային վարձատրության գումարներից որպես անդամավճարներ սահմանել հետևյալ չափերով.
1. Դրամատիկական և երաժշտա-դրամատիկական ստեղծագործությունների հրապարակային կատարման, ստեղծագործությունները ռադիոյով և հեռուստատեսությամբ օգտագործելու, հանրային սննդի, առևտրի և ծառայությունների ոլորտի  ձեռնարկություններում, գիշերային ակումբներում, խաղային և զվարճանքի հաստատություններում, հյուրանոցներում հրապարակային կատարման, զանազան կրիչների վրա ստեղծագործությունների վերարտադրության, Համացանցում, այդ թվում շարժական կապի ցանցերում օգտագործման համար` հոնորարի 15%-ը;
2. Գիտության ստեղծագործությունների, այդ թվում գիտա-տեխնիկական ամսագրերի` արտասահմանում վերահրատարակության համար` Հայհեղինակի և արտասահմանյան հրատարակչության, կամ ՀՀ Գիտությունների Ակադեմիայի և արտասահմանյան հրատարակչության միջև պայմանագրերին համաձայն;
3. Արտասահմանյան պետությունների տարածքում ստեղծագործությունների օգտագործման համար` գործընկերների միջև փոխադարձ համագործակցության մասին պայմանագրերին համաձայն;
4. Հեղինակային վարձատրության գումարներից իրավական օգնության ցուցաբերման արդյունքում ստացված մասհանումը սահմանել 15 %-ի չափով: