Գրանցման կարգ

                                                                               ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
                                                               Հայհեղինակի Հեղինակային Խորհրդի
                                                                          18.01.2011 թ.  Որոշմամբ
                                                                          
                                                                         Նախագահ  Ե.Երզնկյան
 
                         ՀԱՅՀԵՂԻՆԱԿ 
 
Հեղինակների, իրավատերերի հաշվառման, ստեղծագործությունների և նրանց  նկատմամբ իրավունքների  գրանցման  կարգ
 
Ընդհանուր դրույթներ
Հեղինակների և իրավատերերի հաշվառումը
Ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցումը
 
1. Ընդհանուր դրույթներ
 
Սույն կարգը (հետագայում` Կարգ) մշակված է ՀՀ Օրենսդրությանը, Հայհեղինակի կանոնադրությանը, հեղինակների և կոմպոզիտորների ընկերության միջազգային կոնֆեդերացիայի (CISAC) նորմատիվային-իրավական փաստաթղթերին համապատասխան և սահմանում է իրավատերերի և վարձատրություններ ստացողների հաշվառման (գրանցման), ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցման կարգը, հեղինակային վարձատրությունների հավաքագրման, բաշխման և վճարման նպատակով:
Սույն կարգի նպատակների համար, նրանում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
հեղինակ - քաղաքացի, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է ստեղծագործությունը;
ժառանգ - ֆիզիկական անձ, որը հանդիսանում է իրավատեր ստեղծագործության կամ նրա բաժնի նկատմամբ, հեղինակային իրավունքի նկատմամբ ժառանգության իրավունքի մասին վկայականի կամ օրինական ուժ ստացած դատարանի որոշման հիման վրա;
իրավատեր - ֆիզիկական անձ, որը օժտված է ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքով` օրենքի ուժով, իրավունքի օտարման մասին պայմանագրի հիման վրա կամ այլ հիմքերով;
իրավահաջորդ - ֆիզիկական անձ, որը հանդիսանում է իրավատեր, համապատասխան պայմանագրի կամ դատարանի որոշման, կամ այլ օրինական հիման վրա;
տվյալների բազա - ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ում գրանցված հեղինակների և իրավատերերի, ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների մասին տվյալների համախմբություն, ինչպես նաև այլ տեղեկատվություն, որը ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ին թույլ է տալիս իրականացնել հեղինակային վարձատրությունների հավաքագրում, բաշխում և վճարում հեղինակներին և իրավատերերին;
ստեղծագործություն - հրապարակված երաժշտական ստեղծագործություն (տեքստով կան առանց տեքստի), երաժշտական-դրամատիկական, գրական, բեմական, պարային ստեղծագործություններ, ածանցյալ կամ այլ ստեղծագործություններ, որոնք չեն դարձել հանրության սեփականություն:

Կարգը կարգավորում է հեղինակների և իրավատերերի հաշվառման, ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցման հարաբերությունները և տարածվում է այն իրավատերերի վրա, ովքեր մտադրվել են ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի հետ կնքել կոլեկտիվ հիմունքներով իրավունքների կառավարման իրավասությունների փոխանցման պայմանագրեր կամ արդեն կնքել են այդպիսի պայմանագրեր:
Սույն կարգը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի և իրավատերերի միջև, կոլեկտիվ կառավարման հետևյալ ոլորտներում կոլեկտիվ հիմունքներով նրանց գույքային իրավունքների կառավարումը ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի կողմից իրականացնելու դեպքում.
- հրապարակված երաժշտական ստեղծագործությունների (տեքստով կամ առանց տեքստի) և երաժշտա-դրամատիկական ստեղծագործությունների հատվածների նկատմամբ բացառիկ իրավունքների կառավարում, նրանց հրապարակային կատարման, եթերով կամ մալուխով հաղորդագրության, այդ թվում ռետրանսլյացիայի միջոցով, դեպքում;  
- հրապարակված ստեղծագործությունների նկատմամբ բացառիկ իրավունքների կառավարում, ցանկացած նյութական ձևով նրանց վերարտադրության դեպքում, այդ թվում` ձայնա- կամ տեսագրության ձևով, ինչպես նաև ստեղծագործությունը էլեկտրոնային կրիչի վրա, այդ թվում նաև ԷՀՄ հիշողության մեջ գրառման ճանապարհով և այդ կերպ վերարտադրված ստեղծագործությունների տարածման, նրանց հրապարակային կատարման, եթերով և/կամ մալուխով (այդ թվում ռետրանսլյացիայի միջոցով), հաղորդումը հանրության, հրապարակային ցուցադրության, ներառյալ օգտագործումը թվային ցանցերում (Համացանց, շարժական բջջային կապի ցանց և այլն);
- ստեղծագործությունների այլ օգտագործման դեպքում, ինչպես նաև այլ դեպքերում, գործող օրենսդրությանը համապատասխան: 
Գրանցման և այլ փաստաթղթերի տիպային ձևերը, որոնք ենթակա են հեղինակների և իրավատերերի կողմից ձևակերպման, Հայհեղինակին փոխանցելու համար (գրանցման թերթիկների, ստեղծագործությունների գրանցման մասին դիմումների և այլ փոստաթղթերի, որոնք անհրաժեշտ են իրավատերերի և փոխհատուցում ստացողների հաշվառման, ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցման համար) հաստատվում են Հեղինակային Խորհրդի կողմից:
Փաստաթղթերը, որոնք նախատեսված են սույն Կարգով, ինչպես նաև իրավատերերի կողմից լրացված և ստորագրված` իրավունքների կառավարման վերաբերյալ իրավասությունների փոխանցման պայմանագրերը Հայհեղինակի կողմից ընդունվում են այն պայմանով, որ նրանք իրավատերերի կողմից ստորագրվել և ձևակերպվել են պատշաճ ձևով: Նրանցում նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը ամբողջությամբ դրվում է նշված անձանց վրա:
Փաստաթղթերը, որոնք նախատեսված են սույն Կարգով (ներառյալ իրավունքների կառավարման վերաբերյալ իրավասությունների փոխանցման մասին պայմանագրերը, որոնք ստորագրված են հեղինակների կամ իրավատերերի կողմից),  ներկայացվում են Հայհեղինակ.
Հեղինակների կամ ֆիզիկական անձ  իրավատերերի կողմից.
1. անձամբ;
2. լիազորված ներկայացուցիչների միջոցով, որոնք ունեն հեղինակի կողմից նոտարական վավերացմամբ լիազորագիր: Նշված լիազորագրի պատճենը կցվում է փաստաթղթերին, որոնք ՀԱՅՀԵՂԻՆԱԿ են փոխանցվում իրավատիրոջ ներկայացուցիչների կողմից:
Հեղինակների կամ իրավատերերի հաշվառումը (գրանցումը) իրականացվում է հետևյալ կարգով.
Պայմանագրի կնքման համար հեղինակը կամ իրավատերը ՀԱՅՀԵՂԻՆԱԿ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և նյութերը.
1. գրանցման թերթիկ, որը լրացված է սահմանված ձևով և ստորագրված իրավատիրոջ կողմից;
2. անձնագրի պատճենը;
3. Հայաստանի Հանրապետության անչափահաս քաղաքացիների համար /մինչև 14 տարեկան/` ծննդյան վկայականը և նրա պատճենը, վավերացված անչափահասի օրինական ներկայացուցչի կողմից;
4. սոցիալական քարտը;
5. բանկային վավերապայմանները;
6. իրավատիրոջ կողմից լրացված և ստորագրված պայմանագիրը;
Պայմանագրի կնքման համար հեղինակը կամ ֆիզիկական անձ-իրավատերը, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ՀԱՅՀԵՂԻՆԱԿ է ներկայացնում (ուղարկում) հետևյալ փաստաթղթերը և նյութերը.
1. գրանցման թերթիկ, որը լրացված է սահմանված ձևով, հայերեն լեզվով և ստորագրված իրավատիրոջ կողմից;
2. արտասահմանյան քաղաքացու անձնագիրը կամ բնակության տեսակը` առանց քաղաքացիության անձանց համար և այդպիսի փաստաթղթի նոտարական վավերացմամբ թարգմանությունը;
3. Արտասահմանյան կազմակերպության հաստատումը այն երկրի կոլեկտիվ հիման վրա իրավունքների կառավարման վերաբերյալ, որի քաղաքացին հանդիսանում է իրավատերը, այն մասին, որ նա չի հանդիսանում իր անդամը: Եթե իրավատերը հանդիսանում է այդպիսի կազմակերպության անդամը, ապա փաստաթուղթ, որ հաստատում է, որ տվյալ կազմակերպությունը չի առարկում իր և Հայհեղինակի միջև Հայաստանի տարածքում իրավատիրոջ իրավունքների կառավարման վերաբերյալ լիազորությունների փոխանցման մասին պայմանագրի կնքման դեմ;
4. հեղինակի կամ իրավատիրոջ կողմից լրացված և ստորագրված պայմանագիրը;
5. բանկային վավերապայմանները:
Պայմանագրերը կնքվում են ըստ տիպային ձևերի, որոնք հաստատված են Հեղինակային Խորհրդի և Հայհեղինակի կողմից:
Պայմանագիրը կնքվում է պարզ գրավոր ձևով հայերեն լեզվով երկու օրինակներից. մեկ օրինակը պահպանվում է Հայհեղինակում (հեղինակի կամ իրավատիրոջ անձնական գործի մեջ), երկրորդը փոխանցվում է հեղինակին կամ իրավատիրոջը:
Իրավատերերի մասին տեղեկությունները մուտքագրվում են Հայհեղինակի տվյալների բազան:
Հեղինակների կամ իրավատերերի մասին Հայհեղինակի տվյալների բազայում փոփոխությունները կատարվում են, մասնավորապես, հետևյալ դեպքերում.
1. ֆիզիկական անձի մահվան (մահվան մասին վկայականի պատճենի հիման վրա);
2. Հեղինակի ստեղծագործությունների նկատմամբ իրավահաջորդության ծագման դեպքում իրավատերն իրավունք ունի Հայհեղինակում գրանցվել որպես նոր իրավատեր, ինչպես նաև գրանցել ստեղծագործությունները և նրանց նկատմամբ իրավունքները` սույն Կանոնադրությամբ նախատեսված կարգով: Նշված գործողությունները կատարվում են միայն իրավահաջորդության մասին հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
Իրավահաստատող փաստաթղթերն են. հեղինակային իրավունքի ժառանգության նկատմամբ իրավունքի մասին վկայականի նոտարական վավերացմամբ պատճեները; բացառիկ իրավունքի օտարման մասին պայմանագրերի, բացառիկ արտոնագրի պայմաններով ստեղծագործությունների օգտագործման իրավունքի հատկացման մասին արտոնագրային պայմամագրերի` իրավատիրոջ կողմից վավերացված պատճեները, դատարանի կողմից վավերացված դատարանի որոշումների պատճեները և (կամ) այլ փաստաթղթեր:
 
2.Ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցումը
 
Հայհեղինակում ստեղծագործությունների գրանցումը իրականացվում է Հայհեղինակի և հեղինակի կամ իրավատիրոջ միջև կնքված իրավունքների կառավարման վերաբերյալ լիազորությունների փոխանցման մասին պայմանագրի հիման վրա:
Հեղինակի կողմից ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցումը կրում է հայտարարական բնույթ, այսինքն, չի պահանջում փաստաթղթային հաստատում ինչ-որ մարմինների կողմից:
Այլ իրավատերերի կողմից ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցումը իրականացվում է նրանց կողմից իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման պայմանով. հեղինակային իրավունքի ժառանգման իրավունքի մասին վկայականի, բացառիկ իրավունքի օտարման մասին պայմանագրերի, բացառիկ արտոնագրի պայմաններով ստեղծագործությունների օգտագործման իրավունքի տրամադրման մասին արտոբագրային պայմանագրի, դատարանների որոշումների և (կամ) այլ փաստաթղթերի:
Ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցման համար հեղինակը կամ իրավատերը պետք է կատարի հետևյալ գործողությունները.
1. Լրացնի հաստատված ձևի դիմումը ստեղծագործությունների և նրանց նկատմամբ իրավունքների գրանցման մասին և ստորագրի այն;
2. Ներկայացնի նյութեր, այսինքն, ստեղծագործություններ, որոնք արտահայտված են ինչ-որ օբեկտիվ ձևի մեջ (նոտային գրառումներ թղթային կրիչների վրա, ձայնային գրառումներ, տեսագրություններ, ստեղծագործությունների տեքստեր թղթային կրիչների վրա, պարերի պարտիտուրաներ, էսքիզներ, նկարներ, լուսանկարներ և այլն), որոնց օրինակների վրա պետք է դրված լինեն իրավատերերի ստորագրությունները, նրանց ազգանվան, անվան և հայրանվան վերծանմամբ:
 
3.  Հայհեղինակում ստեղծագործությունների առանձին կատեգորիաների գրանցման առանձնահատկությունները.
 
Ածանցյալ ստեղծագործությունները (վերամշակումներ, վերադաշնակումներ, բեմականացումներ, թարգմանություններ և նման այլ ստեղծագործություններ) Հայհեղինակում գրանցվում են ածանցյալ ստեղծագործության հեղինակի կողմից նրա վավերացրած պայմանագրի պատճենի ներկայացման պայմանով, որը կնքված է նրա և օրիգինալ ստեղծագործության հեղինակի կամ նրա իրավահաջորդի (այսուհետև` օրիգինալ ստեղծագործության հեղինակ) միջև, որը թույլ է տալիս իրականացնել օրիգինալ ստեղծագործության վերամշակումը:
Ածանցյալ ստեղծագործության հեղինակը կարող է Հայհեղինակ ներկայացնել վերամշակման գրավոր թույլտվության պատճենը, որը ստորագրված է օրիգինալ ստեղծագործության հեղինակի կողմից:
Օրիգինալ ստեղծագործության հեղինակների հետ պայմանագրերը կամ թույլտվությունները ներկայացվում են Հայհեղինակ պայմանով, որ օրիգինալ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի գործողության ժամկետը չի ավարտվել:
Հեղինակային իրավունքով պաշտպանված արտասահմանյան հեղինակների օրիգինալ ստեղծագործությունների վերամշակումները Հայհեղինակում գրանցվում են հայտարարողի կողմից վերամշակման թույլտվության մասին համապատասխան պայմանագրերի ներկայացման պայմանով:
Ստեղծագործությունները համարվում են գրանցված Հայհեղինակում, իրավատիրոջ կողմից սույն Կանոնադրությամբ նախատեսված (սահմանված դեպքերում) փաստաթղթերի և նյութերի ընդունման պահից:
Հայհեղինակում գրանցված կոնկրետ ստեղծագործությունների նկատմամբ հեղինակության և իրավունքի պատկանելության մասին վեճերի առաջացման դեպքում դադարեցվում են բոլոր գործողությունները, որոնք կապված են տվյալ վեճի վերաբերյալ հոնորարի բաշխման հետ, մինչև վեճի ավարտման մասին վկայող պաշտոնական փաստաթղթերը  Հայհեղինակ ներկայացնելը:
Արտասահմանյան իրավատերերի - արտասահմանյան կազմակերպությունների անդամների ստեղծագործությունների մասին տեղեկությունները` կոլեկտիվ հիման վրա իրավունքների կառավարման վերաբերյալ, մուտքագրվում են Հայհեղինակի տվյալների բազա այն տեղեկությունների հիման վրա, որոնք ստացվում են CIS-Net, WID և IPI տվյալների միջազգային բազաներում:


Մեր Հոբելյարները

  • Ռուբեն Բաբայան 60

    Ռուբեն Բաբայան 60
  • Թովմաս Պողոսյան 70

    Թովմաս Պողոսյան 70
  • Երվանդ Ղազանչյան 80

    Երվանդ Ղազանչյան 80
  • Ալբերտ Մկրտչյան 80

    Ալբերտ Մկրտչյան 80
  • Ռուդոլֆ Խառատյան 70

    Ռուդոլֆ Խառատյան 70
  • Ռիտա Սարգսյան 55

    Ռիտա Սարգսյան 55
  • Վարդան Գրիգորյան 55

    Վարդան Գրիգորյան 55
  • Արսեն Սաֆարյան 40

    Արսեն Սաֆարյան 40
  • Գարի Քյոսայան 70

    Գարի Քյոսայան 70
  • Ֆորշ 50

    Ֆորշ 50
  • Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45

    Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45
  • Արամ Սաթյան 70

    Արամ Սաթյան 70
  • Թաթա 55

    Թաթա 55
  • Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50

    Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50
  • Գուժ Մանուկյան 80

    Գուժ Մանուկյան 80
  • Էդուարդ Միլիտոնյան 65

    Էդուարդ Միլիտոնյան 65
  • Լեյլի Համբարձումյան 50

    Լեյլի Համբարձումյան 50
  • Շամիր Շախիրյան 55

    Շամիր Շախիրյան 55
  • Երվանդ Երզնկյան 70

    Երվանդ Երզնկյան 70
  • Կարինե Խոդիկյան 60

    Կարինե Խոդիկյան 60
  • Յուրի Սահակյան 80

    Յուրի Սահակյան 80