Մինիմալ դրույքաչափեր

 

Համարը 

N 506-Ն

Տեսակը 

Մայր

Տիպը 

Որոշում

Կարգավիճակը 

Գործում է

Սկզբնաղբյուրը 

ՀՀՊՏ 2007.05.23/26(550) Հոդ.631

Ընդունման վայրը 

Երևան

Ընդունող մարմինը 

ՀՀ կառավարություն

Ընդունման ամսաթիվը 

11.01.2007

Ստորագրող մարմինը 

ՀՀ Վարչապետ

Ստորագրման ամսաթիվը 

17.01.2007

Վավերացնող մարմինը 

ՀՀ Նախագահ

Վավերացման ամսաթիվը 

08.05.2007

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 

24.05.2007

Ուժը կորցնելու ամսաթիվը 

 

 
 
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 506-Ն

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի համաձայն` գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններն օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր կնքելիս պետք է կիրառեն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից ոչ պակաս դրույքաչափեր, եթե օրենքով կամ սույն որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գրականության և արվեստի երկերի օգտագործման որոշ տեսակների համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերի մասին» N 251 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2007 թ. հունվարի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
 հունվարի 11-ի N 506-Ն որոշման

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

 NN
ը/կ

Ստեղծագործության տեսակը

Վարձատրության նվազագույն դրույքաչափը

1

2

3

1.

Բնագիր դրամատիկական ստեղծագործություններ
 


   

 

ա) արձակ և տիկնիկային պիեսի դեպքում` 

- ստեղծագործության հեղինակին 
- բեմադրող ռեժիսորին 
- բեմադրող նկարչին 
- զգեստները ձևավորող նկարչին

 
բ) չափածո պիեսի դեպքում (երբ բեմից արտասանվող տեքստի առնվազն կեսը շարադրված է բանաստեղծական ձևով)`
- ստեղծագործության հեղինակին
- բեմադրող ռեժիսորին 
- բեմադրող նկարչին 
- զգեստները ձևավորող նկարչին

հասույթի (համախառն եկամտի) տոկոսով (տոմսերի վաճառքից ստացված եկամուտը,

իսկ անվճար մուտքի դեպքում` միջոցառման համար հատկացված պայմանագրային գումարը)

Բազմարար

 

 

11
4
3
1

                  

 

 

 

13
4
3
1

մեկ արար

 

 

5
2
1.5
0.5

 

 

 

 

6
2
1.5
0.5

2.

Թարգմանված դրամատիկական ստեղծագործություններ՝ 


ա) արձակ պիեսի դեպքում` 
- պիեսի հեղինակին
- թարգմանության հեղինակին 
- միջակա թարգմանության հեղինակին
- բեմադրող ռեժիսորին 
- բեմադրող նկարչին 
- զգեստները ձևավորող նկարչին


 բ) չափածո պիեսի դեպքում`
- պիեսի հեղինակին 
- թարգմանության հեղինակին 
- միջակա թարգմանության հեղինակին
- բեմադրող ռեժիսորին
- բեմադրող նկարչին 
- զգեստները ձևավորող նկարչին

 

 

 

4
5
2
4
3
1

 

 

5
6
2
4
3
1

 

 

 

2
2,5
1
2
1,5
0,5

 

 

2,5
3
1
2
1,5
0,5

3.

Ստեղծագործությունների բեմականացումներ՝ 
- ստեղծագործության հեղինակին 
- թարգմանության հեղինակին 
- բեմականացման հեղինակին 
- բեմականության թարգմանության հեղինակին 
- բեմադրող ռեժիսորին 
- բեմադրող նկարչին 
- զգեստները ձևավորող նկարչին

 

2,5
2
6,5

5
4
3
1

 

1,5
1
3

2,5
2
1,5
0,5

4.

Երաժշտադրամատիկական ստեղծագործություններ՝

ա) օպերայի դեպքում`
- երաժշտության հեղինակին 
- լիբրետոյի հեղինակին 
- լիբրետոյի թարգմանության հեղինակին 
- լիբրետոյի միջակա թարգմանության հեղինակին 
- պարերը բեմադրողին 
- բեմադրող ռեժիսորին 
- բեմադրող նկարչին 
- զգեստները ձևավորող նկարչին

բ) բալետի դեպքում՝
- երաժշտության հեղինակին 
- լիբրետոյի հեղինակին 
- պարերը բեմադրողին 
- բեմադրող նկարչին 
- զգեստները ձևավորող նկարչին

գ) օպերետի, երաժշտական կոմեդիայի, մյուզիքլի դեպքում՝
- երաժշտության հեղինակին 
- պիեսի հեղինակին 
- պիեսի թարգմանության հեղինակին 
- պիեսի միջակա թարգմանության հեղինակին 
- բեմադրող ռեժիսորին 
- պարերը բեմադրողին 
- բեմադրող նկարչին 
- զգեստները ձևավորող նկարչին

 

 

 10,5

5
1,5
0,5
1
4
3
1

 

 9

4
6
3
1

 

 

5,5
5
1,5

1
4
1
3
1

 

 

 5

2,5
0,5
0,3
0,5
2
1,5
0,5

 

4,5
2
3
1,5
0,5

 

 

3

2,5
1

0,5
2
0,5
1,5
0,5

5.

Դրամատիկական ստեղծագործությունն ուղեկցող երաժշտության հեղինակին

 1 (յուրաքանչյուր գործողության  համար)
  

6.

Հասարակական վայրերում ստեղծագործությունների
հրապարակային կատարման համար
(անվճար մուտքի դեպքում)՝

ա) սրճարաններում, բարերում և այլ հաստատություններում՝   
- մինչև 50 քառ. մ մակերեսով
 51-100 քառ. մ 
 101-300 քառ. մ
300 և ավելի քառ. մ

բ) խաղատներում և գիշերային ակումբներում

գ) ռեստորաններում` 
- մինչև 50 քառ. մ մակերեսով 
 51-100 քառ. մ 
 101-300 քառ. մ
 300 և ավելի քառ. մ 

  

դ) մարզական և պարային  հրապարակներում

ե) սույն կետում նշված օգտագործման համար օգտագործողը վարձատրություն է վճարում նաև իր մոտ կազմակերպվող այլ միջոցառումների ժամանակ երաժշտական ստեղծագործությունների օգտագործման համար` պայմանագրային հիմունքներով ստացած գումարի կամ մուտքի գումարի (ստացած հասույթի)

 դրամ (տարեկան)

 

 

 

 

20000  

25000 
30000 
40000

 100000

 

30000 
40000 
60000

 75000 

 

25000



 


5 տոկոս

7.

Համերգներ` կազմված՝

ա) սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ կամերային, ժողգործիքների համար գրված ստեղծագործություններից

բ) պարային (խորեոգրաֆիկ) ստեղծագործություններից

 

գ) վոկալ-պարային համերգ

 

դ) այլ համերգներ, այդ թվում` թատերականացված, էստրադային, ամանորյա հանդեսներ, պարահանդեսներ, վարիետե ծրագրեր և այլն

մուտքի գումարի (հասույթի)   տոկոսով

 

 7 (ամբողջ ծրագրի համար)

6 (ամբողջ ծրագրի համար, որից 3-ը` պարերը
բեմադրողին)   

5 (ամբողջ ծրագրի համար, որից 2-ը` պարերը
բեմադրողին)

 

5 (ամբողջ ծրագրի համար)

8.

Կրկեսային ծրագրեր՝


ա) մեկ ինքնուրույն բաժին զբաղեցնող և հատուկ կրկեսային մնջախաղի, հրավառության, բալետի, սյուժետային ատրակցիոնի համար գրված երաժշտության համար

 

բ) կրկեսային ծրագրում մեկ ինքնուրույն բաժին զբաղեցնող մնջախաղի, հրավառության, սյուժետային ատրակցիոնի, բալետի կատարման համար

1 (ամբողջ ծրագրի համար)


0,5 (յուրաքանչյուր բաժնի համար` լրացուցիչ)




0,5 (յուրաքանչյուր բաժնի համար` լրացուցիչ)

9.

Զանգվածային հրապարակներում (3000-ից ավելի տեղ ունեցող փակ և բաց հրապարակները, ինչպես նաև հանդիսատեսների համար տեղերի որոշակի թիվ չունեցող հրապարակները, եթե վաճառվել է 3000-ից ավելի մուտքի տոմս) թատերականացված, էստրադա-յին, կրկեսային ներկայացումների, համերգների համար, ինչպես նաև մարզական մրցումները, մարզիկների ցուցադրական ելույթները, նորաձևությունների ցուցադրումն ուղեկցող

տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների օգտագործման համար

 

 

 

 ստացված հասույթի 2 տոկոսը

10.

Հրապարակված երաժշտական ստեղծագործությունները ռադիոհաղորդումներում օգտագործելու համար՝  

 ա) ընդհանուր հաղորդումներում երաժշտական ստեղծագործությունների մինչև 30 տոկոս ծավալի դեպքում`

 

 

բ) 30-60 տոկոսի դեպքում՝

 

 

 

 

գ) 60 տոկոսից ավելիի դեպքում՝

օգտագործողի համախառն եկամտից (տոկոս)

 

 1  տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի

25-ապատիկից ոչ պակաս

 

1,5 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի
50-ապատիկից ոչ պակաս

 

2 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի
75-ապատիկից ոչ պակաս

11.

 

 

Հրապարակված երաժշտական ստեղծագործություն-ները հեռուստահաղորդումներում օգտագործողի համախառն եկամտից (տոկոս)

ա) ընդհանուր հաղորդումներում երաժշտական ստեղծագործությունների մինչև 30 տոկոս ծավալի դեպքում՝

 

 

բ) 30-60 տոկոսի դեպքում՝

 

 

 

 

գ) 60 տոկոսից ավելիի դեպքում՝

օգտագործելու համար՝
   


1 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի
100-ապատիկից ոչ պակաս

 

1,5 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի
150-ապատիկից ոչ պակաս

 

2 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի
200-ապատիկից ոչ պակաս

12.

Հրապարակված երաժշտական ստեղծագործությունները մալուխային հեռուստատեսությամբ հաղորդելու և վերահաղորդելու համար

5 տոկոս` բաժանորդներից հավաքված գումարներից
  

13.

Ստեղծագործությունները ձայնագրության (տեսագրության) միջոցով վերարտադրելու համար

ա) ստեղծագործության ձայնագրության (տեսագրության) եզակի օրինակի (մայր օրինակի) պատրաստման դեպքում`

բ) ստեղծագործության ձայնագրության (տեսագրության) մայր օրինակից  վերարտադրելու դեպքում`

   

 

 10 տոկոս` եզակի օրինակի պատրաստման համար ստացված եկամտից 

 10 տոկոս` յուրաքանչյուր պատրաստված օրինակի բացթողման գնից

14.

Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակներն առևտրային նպատակով  բազմացնելու դեպքում՝

 8 տոկոս` ստացված եկամտից

15.

Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակը վարձույթով հանձնելու դեպքում՝


8 տոկոս` վարձույթի հասույթից

16.

Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակը թվային միջավայրում օգտագործելու դեպքում՝

10 տոկոս` յուրաքանչյուր բեռնավորման համար ստացված համախառն եկամտից կամ միանվագ գումար, որը որոշված է գույքային իրավունքնե-րը կոլեկտիվհիմունքներով  կառավարող կազմակերպության և օգտագործողի միջև կնքվածլիցենզային պայմանագրով

17.

Դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր`


ա) դեկորատիվ-կիրառական արվեստի գործնական նշանակության երկեր, ինչպես նաև դեկորատիվ և հուշանվերային փոքր ու հասարակ գործածական իրեր, արդուզարդի առարկաներ    


 բ) դեկորատիվ-կիրառական բնույթի`  գործնական նշանակության առարկաներ (պատյան, փաթեթանյութ, գեղարարության (կոսմետիկա) սրվակներ և այլն)           

բացթողման գնի տոկոսը

 

 

5

 

 

 

 

1,5

 

1. Ներկայացման գործողությունների թիվ համարվում է այն թիվը, որը նշված է հեղինակի կողմից ստեղծագործությունը կոլեկտիվ կառավարող կազմակերպությունում գրանցելիս կամ թատրոնի (օգտագործողի) հետ կնքված պայմանագրում:

2. Թատրոնները, կատարողների (համերգային) կոլեկտիվներն իրենց հյուրախաղերի ծրագիրը գրանցում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունում:

3. Հայաստանի Հանրապետությունում անցկացվող թատերական, համերգային հյուրախաղերի համար սույն դրույքաչափերով սահմանված հեղինակային վարձատրությունը վճարում է հյուրախաղեր կազմակերպող անձը: Հեղինակային վարձատրություն վճարող անձը պարտավոր է նախապես, նախքան ելույթը կայանալը, ստանալ հրավիրված կոլեկտիվի ներկայացման կամ համերգի ծրագիրը:

4. Հնչյունագրի և տեսագրության կրկնակի օգտագործումը դիտվում է առանձին օգտագործում, և դրա համար վարձատրությունը վճարվում է յուրաքանչյուր օգտագործման համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 



Մեր Հոբելյարները

  • Ռուբեն Բաբայան 60

    Ռուբեն Բաբայան 60
  • Թովմաս Պողոսյան 70

    Թովմաս Պողոսյան 70
  • Երվանդ Ղազանչյան 80

    Երվանդ Ղազանչյան 80
  • Ալբերտ Մկրտչյան 80

    Ալբերտ Մկրտչյան 80
  • Ռուդոլֆ Խառատյան 70

    Ռուդոլֆ Խառատյան 70
  • Ռիտա Սարգսյան 55

    Ռիտա Սարգսյան 55
  • Վարդան Գրիգորյան 55

    Վարդան Գրիգորյան 55
  • Արսեն Սաֆարյան 40

    Արսեն Սաֆարյան 40
  • Գարի Քյոսայան 70

    Գարի Քյոսայան 70
  • Ֆորշ 50

    Ֆորշ 50
  • Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45

    Արա Թորոսյան/Մուրզիկ/ 45
  • Արամ Սաթյան 70

    Արամ Սաթյան 70
  • Թաթա 55

    Թաթա 55
  • Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50

    Անդրանիկ Սարկավագ Մանուկյան 50
  • Գուժ Մանուկյան 80

    Գուժ Մանուկյան 80
  • Էդուարդ Միլիտոնյան 65

    Էդուարդ Միլիտոնյան 65
  • Լեյլի Համբարձումյան 50

    Լեյլի Համբարձումյան 50
  • Շամիր Շախիրյան 55

    Շամիր Շախիրյան 55
  • Երվանդ Երզնկյան 70

    Երվանդ Երզնկյան 70
  • Կարինե Խոդիկյան 60

    Կարինե Խոդիկյան 60
  • Յուրի Սահակյան 80

    Յուրի Սահակյան 80