Արմեն Խանդիկյանը 70 տարեկան է

Սեպ 19, 2016

Արմեն Խանդիկյանը ծնվել է 1946 թվականին, Բեյրութում։ 1947 թվականին հայրենդարձել է։ 1965-1970 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1968 թվականին ընդունվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան։ 1972 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»։ 1985 թվականին Մոսկվայի Մոսսովետի թատրոնում բեմադրել է Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը։ 1986 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է։ 1988 թվականին Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին։ 2002 թվականին բեմադրություններ է արել Մեծ Բրիտանիայի Բրիստոլ թատրոնում («Մոռանալ Հերոստրատին»)։


Նյութի սկզբնաղբյուրն այստեղ