Հեղինակային խորհրդի հերթական նիստը

Մար 24, 2017

     Սույն թվականի մարտի 21-ին ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունում տեղի ունեցավ հեղինակային խորհրդի նիստ, որին ներկա էին հեղինակային խորհրդի բոլոր տասներկու անդամները: Նիստը վարում էր խորհրդի նախագահ Երվանդ Երզնկյանը: Օրակարգում քննարկվեց կազմակերպության Եվրասիական մաքսային միության համաձայնագրի հիման վրա նոր ստեղծվող հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության Կոնֆեդերացիային միանալու հարցը:

     Կազմակերպության տնօրեն` Սուսաննա Ներսիսյանը ներկայացրեց, որ շուտով ստեղծվելու է մեկ նոր կառույց` Կոնֆեդերացիա, որին անդամակցելու են Ռուսաստանի Դաշնության RAO, WOIS կազմակերպությունները, ինչպես նաև նախկին ԱՊՀ երկրներից Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Հայաստանը: Քննարկվեցին անդամակցության դրական և բացասական կողմերը, չանդամակցելու վտանգները և բազմաթիվ այլ հարցեր:

     Որոշ քննարկումներից հետո խորհուրդը որոշեց ներկայացնել որոշ նախապայմաններ:

  Խորհուրդը որոշեց հաստատել ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության անդամակցությունը Եվրասիական մաքսային միության համաձայնագրի հիման վրա նոր ստեղծվող հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության Կոնֆեդերացիային: