CRSEA–ի վերընտրական ժողով

Հնս 4, 2018

Սույն թվականի հունիսի  3-ին  Ռուսաստանի   Նագինսկ  քաղաքում տեղի ունեցավ   Եվրասիական միջազգային  ոչ կառավարական կոնֆեդերացիաի CRSEA–ի վերընտրական ժողովը:  ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ  անդամակցում է CRSEA–ին  2017 թ-ից:   Ժողովին  մասնակցում  էին բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները:  Հայաստանից ներկա  էին ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ  Խորհրդի անդամ՝ գրող Կարինե Խոդիկյանը,  տնօրեն  Սուսաննա Ներսիսյանը և փոխտնօրեն Մարինե Ավետիսյանը:  Մասնակիցները ներկայացրեցին  2017 թ. կատարած աշխատանքի արդյունքները:

Ժողովը վերընտրեց կազմակերպության նոր կազմը:

Կազմակերպության գլխավոր քարտուղար վերընտրվեց – Անդրեյ Կրիչևսկին

Կոնֆեդերացիաի Նախագահ  միաձայն ընտրվեց կոմպոզիտոր, պրոդյուսեր, «Մտավոր սեփականության իրավունքի ազգային կենտրոն» (Բելառուս) պետական ինստիտուտի հեղինակային խորհրդի նախագահ Օլեգ Մոլչանը:  

Լրացուցիչ նիստերի ընթացքում CRSEA-ի և Ռուսաատանի Մտավոր Սեփականության Ակադեմիաի (RGAIS)  միջև կնքվեց համաձայնագիր  կրթության վերաբերյալ: Համաձայն երկկողմանի համաձայնության Եվրասիական  անդամ երկրների ուսանողները կարող են ստանալ  մասնագիտական կրթություն  RGAIS-ում:  Բացի այդ, ակադեմիաի ուսանողները, ասպիրանտները և ուսուցիչները կկարողանան հետագայում ինչպես հայրենիքում, այնպես էլ  արտերկրում աշխատել հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ոլորտում: Կպատրաստվեն  մասնագետներ, ովքեր կարող են ավարտելուց հետո  աշխատել թվային տնտեսության մեջ: Լավագույն ուսանողների համար կտրվեն արտոնյալ կրթաթոշակներ:  Համաձայնագիրը նախատեսում է   նաև համատեղ հետազոտական աշխատանքներ, համաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ:

Հայաստանի  տարածքում  ցանկացողները կարող են դիմել  ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպություն  հետևյալ էլեկրտրոնային   հասցեով՝   [email protected]




Մեր Հոբելյարները

  • Լևոն Բլբուլյան 70

    Լևոն Բլբուլյան 70
  • Անդրեյ Հովնանյան 40

    Անդրեյ Հովնանյան  40
  • Հակոբ Ղազանչյան 60

    Հակոբ Ղազանչյան 60
  • Երվանդ Մանարյան 95

    Երվանդ Մանարյան 95
  • Անահիտ Աղասարյան 60

    Անահիտ Աղասարյան 60
  • Էդուարդ Հայրապետյան 70

    Էդուարդ Հայրապետյան 70
  • Գեղունի Չթչյան 90

    Գեղունի Չթչյան 90
  • Տիգրան Մանսուրյան 80

    Տիգրան Մանսուրյան 80
  • Սրբուհի Ստամբոլցյան 50

    Սրբուհի Ստամբոլցյան 50
  • Դավիթ Ամալյան 45

    Դավիթ Ամալյան 45
  • Մարտին Ահարոնյան 65

    Մարտին Ահարոնյան 65
  • Պետրոսյան Վարդան 60

    Պետրոսյան Վարդան 60